Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 56-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերի, 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզի Անի համայնքիավագանինորոշումէ
1. ՀայաստանիՀանրապետության Շիրակիմարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող (քաղաք Մարալիկ) սույն որոշման հավելվածում նշված գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողնօտարել աճուրդով:
2. Հաստատել աճուրդով օտարվող հողամասի մեկնարկային գինն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:
3. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2019 թվականի սեպտեմբերի 27-ի <<ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱնի համայնքի սեփականություն հանդիսացող (քաղաք Մարալիկ) հողերից(կադաստրային ծածկագիր՝ 08-003-0126-0025) աճուրդային եղանակով հողատարածք օտարելու, մեկնարկային գինը և պայմանները հաստատելու մասին>> թիվ 78 որոշումը: |