Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 14
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԷՔՍԿԱՎԱՏՈՐ-ԲԵՌՆԻՉԸ ԵՎ ՄԱԶ-555102-223 ԻՆՔՆԱԹԱՓ ԲԵՌՆԱՏԱՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐ ԵՎ ԺԱՄԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Քննարկելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի բնակչության կողմից Անի համայնքի  սեփականություն հանդիսացող GEHL BL 8185 MANITOU  GROUP Էքսկավատոր-բեռնիչը և ՄԱԶ-555102-223 ինքնաթափ բեռնատարը համայնքի բնակչության կարիքների համար օգտագործելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի  42-րդ կետի  դրույթներով

  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է

1.       Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Անի համայնքի  սեփականություն հանդիսացող GEHL BL 8185 MANITOU  GROUP Էքսկավատոր-բեռնիչը և ՄԱԶ-555102-223 ինքնաթափ բեռնատարը համայնքային ծրագրերը կատարելուց հետո լրացուցիչ ժամանակի դեպքում վճարովի հիմունքով հնարավորություն տալ օգտագործել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Անի համայնքի բնակչության կարիքների համար:

 

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի  սեփականություն հանդիսացող GEHL BL 8185 MANITOU  GROUP Էքսկավատոր-բեռնիչի մեկ ժամ աշխատելու վճարը համայնքային բյուջեի համապատասխան հաշվեհամարին սահմանել 10 000 /տաս հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող ՄԱԶ-555102-223 ինքնաթափ բեռնատարի վճարը մեկ մեքենա բեռ մինչև քսան կիլոմետր հեռավորություն տեղափոխելու համար  սահմանել 5 000 /հինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին և գլխավոր մասնագետ հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատարին վարորդների լրացուցիչ աշխատանքներ կատարելու համար վճարման հարցով առաջնորդվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին  համապատասխան:


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner