Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով <<Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Մանվել Խոյեցյանի 2020 թվականի հունվարի 15-ի դիմումը. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համանքի սեփականություն հանդիսացող, քաղաք Մարալիկ Հրանտ Շահինյան 94 հասցեում գտնվող <<Մշակութային երիտասարդական կենտրոն>> բյուջետային հիմնարկի զբաղեցրած շենքի արևելյան հատվածից 450 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքը անհատույց հինգ տարի ժամկետով օգտագործման տրամադրել <<Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը ըստ նպատակային նշանակության՝ սպորտային պարապմունքներ անցկացնելու համար:
2. Պարտավորեցնել <<Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը` կատարել շենքային պայմանների բարելավում: |