Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 28
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍ 17+1, ԱՎՏՈԲՈՒՍ, ԳԱԶ-G41R13-1060 , ՄԱԶ-555102-223 ԻՆՔՆԱԹԱՓ ԲԵՌՆԱՏԱՐԻ ԵՎ ԷՔՍԿԱՎԱՏՈՐ-ԲԵՌՆԻՉՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐ ԵՎ ԺԱՄԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի բնակչության կողմից Անի համայնքի  սեփականություն հանդիսացող ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍ 17+1, ԱՎՏՈԲՈՒՍ, ԳԱԶ-G41R13-1060, ՄԱԶ-555102-223 ինքնաթափ բեռնատարի  և GEHL BL 8185 MANITOU  GROUP Էքսկավատոր-բեռնիչը համայնքի բնակչության կարիքների համար օգտագործելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի  42-րդ կետի  դրույթներով.

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին

որոշում է

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի  սեփականություն հանդիսացող ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍ 17+1, ԱՎՏՈԲՈՒՍ, ԳԱԶ-G41R13-1060, ՄԱԶ-555102-223 ինքնաթափ բեռնատարի  և GEHL BL 8185 MANITOU  GROUP Էքսկավատոր-բեռնիչը  համայնքային ծրագրերը կատարելուց հետո լրացուցիչ ժամանակի դեպքում վճարովի հիմունքներով  հնարավորություն տալ օգտագործելու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի  Անի համայնքի բնակչության կարիքների համար և յուրաքանչյուրի համար սահմանել հետևյալ վճարները: Վարձավճարի վճարն ապահովել համայնքային բյուջեի համապատասխան հաշվեհամարին`900495101116:

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի  սեփականություն հանդիսացող  GEHL BL 8185 MANITOU  GROUP Էքսկավատոր-բեռնիչը  բնակչությանը ծառայություն մատուցելու  համար սահմանել հետևյալ վճարը.

1/  մեկ  ժամվա համար-10000 Հայաստանի Հանրապետության դրամ և 10 լիտր դիզվառելիք,

2/ երկու  ժամվա համար-20000 Հայաստանի Հանրապետության դրամ և 20 լիտր դիզվառելիք,

3/  երեք  ժամվա համար-30000 Հայաստանի Հանրապետության դրամ և 30 լիտր դիզվառելիք,

4/ չորս   ժամվա համար-40000 Հայաստանի Հանրապետության դրամ և 40 լիտր դիզվառելիք:

 

 2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի  սեփականություն հանդիսացող  GEHL BL 8185 MANITOU  GROUP Էքսկավատոր-բեռնիչով  գերեզմանատեղ փորելու համար սահմանել վճար.

 

1/Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի  Մարալիկ քաղաքում և Ձորակապ բնակավայրում՝ 10 լիտր դիզվառելիք,

2/Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի  Ձիթհանքով, Լանջիկ, Սառնաղբյուր և Քարաբերդ բնակավայրերում՝ 15 լիտր դիզվառելիք,

3/Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի թվով 11 բնակավայրերում՝ Գուսանագյուղ, Աղին, Շիրակավան, Իսահակյան, Հայկաձոր, Բագրավան, Ջրափի, Լուսաղբյուր, Սարակապ, Անիպեմզա և Անիավան , 20 լիտր  դիզվառելիք:

 

     3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող ՄԱԶ-555102-223 ինքնաթափ բեռնատարով բնակչությանը ծառայություն մատուցելու  համար սահմանել հետևյալ վճարը.

1/մեկ մեքենա բեռ մինչև երեսուն կիլոմետր հեռավորություն տեղափոխելու դեպքում՝ 5 000 /հինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ և 20 լիտր դիզվառելիք,

2/ մեկ մեքենա բեռ մինչև հիսուն կիլոմետր հեռավորություն տեղափոխելու դեպքում՝ 10 000 /տաս հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ և 40 լիտր դիզվառելիք,

3/ մեկ մեքենա բեռ մինչև մեկ հարյուր կիլոմետր հեռավորություն տեղափոխելու դեպքում՝ 20 000 /քսան հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ և 60 լիտր դիզվառելիք:

4.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող ԳԱԶ-G41R13-1060 /Ասինիզացիոն/ մեքենայով բնակչությանը ծառայություն մատուցելու համար սահմանել հետևյալ վճարը

1/ մեկ  մեքենայի ծառայության համար -4000/չորս հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ և 10 լիտր դիզվառելիք,

2/երկու  մեքենայի ծառայության համար-8000 /ութ հազար/  Հայաստանի Հանրապետության դրամ և 15 լիտր դիզվառելիք,

3/ երեք  մեքենայի ծառայության համար-12000 /տասներկու հազար/  Հայաստանի Հանրապետության դրամ և 20 լիտր դիզվառելիք,

4/ չորս   մեքենայի ծառայության համար-16000 /տասնվեց հազար/  Հայաստանի Հանրապետության դրամ և 25 լիտր դիզվառելիք

5/  հինգ  մեքենայի ծառայության համար-20000 /քսան հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ և 30 լիտր դիզվառելիք:

 

5.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍ 17+1 մարդատար մեքենայով բնակչությանը ծառայություն մատուցելու համար սահմանել հետևյալ վճարը.

1/Մինչև 50 կիլոմետր ուղևորվել և հետ վերադառնալ-20 լիտր դիզվառելիք և 10000/տաս հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,

2/Մինչև 100 կիլոմետր ուղևորվել և հետ վերադառնալ-40 լիտր դիզվառելիք և 20000/քսան հազար/  Հայաստանի Հանրապետության դրամ,

3/Մինչև 150 կիլոմետր ուղևորվել և հետ վերադառնալ-60 լիտր դիզվառելիք և 25000/քսանհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,

4/Մինչև 200 կիլոմետր ուղևորվել և հետ վերադառնալ-80 լիտր դիզվառելիք և 30000 /երեսուն հազար/Հայաստանի Հանրապետության դրամ,

5/Մինչև 250 կիլոմետր ուղևորվել և հետ վերադառնալ-120 լիտր դիզվառելիք և 40000/քառասուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:

6/ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմին և համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկներին մատուցել անվճար՝ վառելիք տրամադրելով համայնքապետարանի կողմից:

6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի  սեփականություն հանդիսացող մարդատար ավտոբուսը փորձնական երկու ամիս ժամկետով, շաբաթը նախնական երկու անգամ, արդարացնելու դեպքում երեք անգամ տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա բնակավայրից Մարալիկ, 11 բնակավայրերի բնակչության շարժը  և կապը կենտրոնի՝ Մարալիկ քաղաքի հետ ապահովելու նպատակով: Երթուղին արդարացնելու դեպքում դարձնել հիմնական: Ցանկալի է վարորդի առկայության դեպքում մեքենայի կայանման վայր ընտրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Անիպեմզա բնակավայրը և սահմանել գնացուցակ.

1/ Անիպեմզա-Անիավան –Մարալիկ- 400/չորս հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ,

    Մարալիկ-Անիավան-Անիպեմզա- 400 /չորս հարյուր/Հայաստանի Հանրապետության դրամ,

2/ Բագրավան-Հայկաձոր-Մարալիկ-350/երեք հարյուր հիսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ,

Մարալիկ-Հայկաձոր-Բագրավան- 350 /երեք հարյուր հիսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ,

3/ Ջրափի-Սարակապ-Աղին-Մարալիկ- 300/երեք հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ,

Մարալիկ-Աղին-Սարակապ-Ջրափի- 300/երեք հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ

 4/ Իսահակյան-Լուսաղբյուր-Շիրակավան-Մարալիկ-250/երկու հարյուր հիսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ,

Մարալիկ-Շիրակավան-Լուսաղբյուր-Իսահակյան-250 /երկու հարյուր հիսուն/  Հայաստանի Հանրապետության դրամ

5/ Գուսանագյուղ-Մարալիկ-200 /երկու հարյուր/Հայաստանի Հանրապետության դրամ,

  Մարալիկ-Գուսանագյուղ-200 /երկու հարյուր/Հայաստանի Հանրապետության դրամ:

6/ Միջբնակավայրեր՝  մինչև 20 կիլոմետր 100 /մեկ հարյուր/Հայաստանի Հանրապետության դրամ,

                            . 20-40 կիլոմետր 200/երկու հարյուր / Հայաստանի Հանրապետության դրամ,

                            .  40-60 կիլոմետր 300/երեք հարյուր / Հայաստանի Հանրապետության դրամ:

7. Մարդատար ավտոբուսն ազատ  օրերին պահանջարկի դեպքում ապահովել ծառայությունների մատուցում և սահմանել հետևյալ վճարը.

1/մինչև 50 կիլոմետր 40 լիտր դիզվառելիք և 10000 /տաս հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,

2/ մինչև 100 կիլոմետր 80 լիտր դիզվառելիք և 15000/տասնհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,

3/ մինչև 150 կիլոմետր 120 լիտր դիզվառելիք և 20000 /քսան հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ,

4/ մինչև 200 կիլոմետր 150 լիտր դիզվառելիք և 25000/քսանհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner