Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 94
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ և ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՕՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով<<Տեղական  ինքնակառավարման  մասին>> ՀայաստանիՀանրապետությանօրենքի 118-րդհոդվածի 1-ինմասի 21-րդկետի, ՀայաստանիՀանրապետության  հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով ՀայաստանիՀանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից Սառնաղբյուր համայնքում իրականացված «Խմելու ջրի ջրամատակարարման ցանցի վերանորոգման և արդիականացման» ծրագրի նախագծային փաստաթղթերը,

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է

1. ՀայաստանիՀանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից Սառնաղբյուր բնակավայրում իրականացված «Խմելու ջրի ջրամատակարարման ցանցի վերանորոգման և արդիականացման» ծրագրի շրաջանակներում օրենքով սահմանված կարգով կառուցված խմելու ջրի օրական կարգավորման ջրամբարների կառավարման հանգույցների (NN 2, 3, 5) պահպանման ու սպասարկման համար անհատույց (մշտական) օգտագործման նպատակով տրամադրել.

ա) N 2 հանգույցի համար (հասցեն` ՀայաստանիՀանրապետությունՇիրակի մար Անի համայնք Սառնաղբյուր բնակավայր, 6րդ փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 7)` համայնքի սեփականությունը համարվող բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողերի գործառնական նշանակության 08-100-0099 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 0.03040 հեկտար հողամաս.

բ) N 3 հանգույցի համար (հասցեն` ՀայաստանիՀանրապետություն Շիրակի մարզ Անի համայնք Սառնաղբյուր բնակավայր, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, թիվ 10/1)` համայնքի սեփականությունը համարվող բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 08-100-0012 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 0.02065 հեկտար հողամաս.

գ) N 5 հանգույցի համար (հասցեն` ՀայաստանիՀանրապետություն Շիրակի մարզ Անի համայնք Սառնաղբյուր բնակավայր, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, թիվ 111)` համայնքի սեփականությունը համարվող գյուղատնտեսական նշանակության արոտ հողատեսքի 08-100-00404 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 0.035670 հեկտար  մակերեսներով հողամաս:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արտակ Գևորգյանին.

Հողամասի նպատակային և գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար ՀայաստանիՀանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնել գործընթաց՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նպատակային նշանակությունները՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալենթակառուցվածքներիօբյեկտներիհողերիկատեգորիա, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակություն փոխադրելու համար:

3. Սույն որոշումից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման:

4. Համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հողամասի հատակագծերը կցվում են որոշմանը:

 


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner