Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Անի համայնքի Բագրավան բնակավայրի վարչական սահմաններում համայնքային սեփականություն հանդիսացող Հայաստանի ՀանրապետությանՇիրակի մարզ Անի համայնքի Բագրավան բնակավայրի 17-րդ փողոց 3 հողամաս հասցեում գտնվող, 08-022-0158-0027 կադաստրային ծածկագրով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերից, բջջային կապի կայանի շինարարության նպատակով, աճուրդ-վաճառքի կարգով օտարել 0.02 հեկտար հողամաս՝ մեկնարկային գին սահմանելով՝ 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար)Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Անի համայնքի ղեկավարին ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |