Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 մարտի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ, ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆՆԵՐԻ ՓՈՂՈՑ, 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՆՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 134-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արմեն Սարգիսի Սուքիասյանի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2024 թվականի փետրվարի 5-ի դիմումը: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Կոլտնտեսականների փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 4 հասցեում գտնվող 08-003-0026-0088 կադաստրային ծածկագրով 0,10 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, որը ըստ որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հատակագծի տվյալների փաստացի կազմում է 0,13 հեկտար և որում առկա են բնակելի տուն և օժանդակ շինություններ, Մարալիկ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 17.06.1997 թվականի թիվ 6 որոշմամբ սեփականաշնորհվել է Սարգիս Կառլենի Սուքիասյանի/մահացած 22․09․2017թվական/ 4 անձից բաղկացած ընտանիքին, իսկ քաղաքացիների կողմից ավել օգտագործվող 0,03 հեկտար հողամասը բավարարում է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի պահանջներին (գործում առկա է նաև ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, կազմված 05․02․2024 թվականին, ժառանգական գործի համար՝ թիվ 29): Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության, 4-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ կետի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի, Կոլտնտեսականների փողոց, 2-րդ նրբանցք թիվ 4 հասցեում գտնվող բնակելի նպատակային նշանակության շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինության զբաղեցրած և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-003-0026-0088 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված պահանջներին, հողամասը ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով.

1. Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի, Մարալիկ քաղաքի, Կոլտնտեսականների փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 4 հասցեում գտնվող բնակելի տան, օժանդակ շինությունների, պարսպի և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-003-0026-0088 կադաստրային ծածկագրով 0,13 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ ճանաչել քաղաքացիներ՝ Կարինե Զավենի Ավետիսյանի (ծնված 07․03․1959 թվական, անձնագիր՝ AL0328232, տրված 10․07․2023թվականին 022-ի կողմից), Արմեն Սարգիսի Սուքիասյանի (ծնված 16.03.1988 թվականին, նույնականացման քարտ՝ 013183496, տրված 18․11․2022 թվականին 022-ի կողմից), Նարինե Սարգիսի Սուքիասյանի (ծնված 29.11.1984 թվական), ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:

2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

3․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի, Կոլտնտեսականների փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 4 հասցեում գտնվող հողամասի եվ նրանում առկա շինությունների նկատմամբ քաղաքացիների գույքային իրավունքները վերականգնելու մասին Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 13-ի N 134-Ա որոշումը։

4. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner