Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական սահմաններում համայնքային սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի 1-ին փողոց 2-րդ նրբանցք 4 հողամաս հասցեում գտնվող, 08-118-0107-0165 կադաստրային ծածկագրով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերից, բջջային կապի կայանի շինարարության նպատակով, աճուրդ-վաճառքի կարգով օտարել 0.03 հեկտար հողամաս՝ մեկնարկային գին սահմանելով՝ 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |