Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2020 թվականի փետրվարի 7-ի N 01/01235-2020, փետրվարի 13-ի N 01/01437-2020, մարտի 4-ի N 01/02321-2020 և մարտի 5-ի N 01/02362-2020 գրությունները.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 85-Ա, 2019 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ100-Ն, թիվ 101-Ն, թիվ 103, թիվ 104 և 2020 թվականի հունվարի 24-ի թիվ 2-Ն, թիվ 3-Ն, թիվ 5-Ն, թիվ 9, թիվ 14 որոշումների մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 6-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՇԻՐԱԿԻՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ, ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ,ՊԱՇՏՈՆԱՅԻՆԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՇԻՐԱԿԻՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 74-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 85-Ա որոշման նախաբանում գրառել նաև հետևյալ հղումը՝
<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին և 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին>> :
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 19-ի << ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ>> թիվ 100-Ն որոշման թիվ 1 հավելվածի վերևի աջ անկյունում որոշման հերթական համարից հետո գրառված <<Ա>> տառի փոխարեն գրառել <<Ն>> տառը, իսկ թիվ 2 և 3 հավելվածների վերնագրերում <<2019>> թիվը փոխարինել <<2020>> թվով:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 19-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 101-Ն որոշման նախաբանում <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետը փոխարինել 33-րդ հոդվածի 3-րդ մասով:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 19-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻՄԱՐԶԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԳՈՒՅՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻԳՈՒՅՔԱԳՐՄԱՆՓԱՍՏԱԹՂԹԵՐԸՀԱՍՏԱՏԵԼՈՒՄԱՍԻՆ>> N 103 որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝
<< ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻՄԱՐԶԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ2019 ԹՎԱԿԱՆԻՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՑԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ը ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԳՈՒՅՔԻ 2019ԹՎԱԿԱՆԻԳՈՒՅՔԱԳՐՄԱՆՓԱՍՏԱԹՂԹԵՐԸՀԱՍՏԱՏԵԼՈՒՄԱՍԻՆ>> :
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 19-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ <<ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> N 104 որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ <<ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՑԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ը ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> :
6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի << ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 2-Ն որոշման հավելվածների վերնագրերում գրառված <<4-րդ եռամսյակ>> բառերը փոխարինել <<տարեկան>> բառերով:
7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 9 որոշման հերթական համարից հետո գրառել <<Ա>> տառը:
8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԷՔՍԿԱՎԱՏՈՐ-ԲԵՌՆԻՉԸ ԵՎ ՄԱԶ-555102-223 ԻՆՔՆԱԹԱՓ ԲԵՌՆԱՏԱՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐ ԵՎ ԺԱՄԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 14 որոշման նախաբանում գրառել նաև հետևյալ հղումը՝
<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետին>>:
9.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի << ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 3-Ն որոշման նախաբանում գրառել նաև հետևյալ հղումը՝
<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը>>:
N 3-Ն որոշման թիվ 1 հավելվածի << Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2020 թվականի բյուջեի եկամուտների մասին>>աղյուսակում 17-րդ <<Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ >> տողի << Ընդամենը>> և <<Վարչական մաս>> սյունակներում նշված «435649,4» թիվը փոխարինել «511489,1» թվով: 33-րդ <<Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր >> տողի << Ընդամենը>> և <<Ֆոնդային մաս>> սյունակներում նշված «138,0» թիվը փոխարինել «138000,0» թվով: << ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ>> տողի <<Ֆոնդային մաս>> սյունակի «138,0» թիվը փոխարինել «138000,0» թվով:
N 3-Ն որոշման թիվ 2 հավելվածի << Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2020 թվականի բյուջեի՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման ծախսերի մասին>> աղյուսակում <<1.Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ /4111 հոդված/>> տողի << Ընդամենը>> սյունակում նշված «292982.7» թիվը փոխարինել «304814.0» թվով:
10. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 5-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
«Ընդհանուր ծրագրերը, ընդամենը, այդ թվում՝» տողի «Կատարողական» սյունակում նշված «290880.7» թիվը փոխարինել «265272.7» թվով:
«Ընդհանուր ծրագրերը, ընդամենը, այդ թվում՝» պարբերության «Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում, հանրային որակյալ ծառայությունների մատուցում» տողի «Կատարողական» սյունակում նշված «266854.4» թիվը փոխարինել «241246.4» թվով:
«Ընդհանուր ծրագրերը, ընդամենը, այդ թվում՝» պարբերության «Փողոցների արտաքին լուսավորության համակարգերի անցկացում և ընդլայնում*» և «Համայնքային ենթակայության ճանապարհների վերանորոգման աշխատանքների իրականացում, պահպանում, նշագծում և ճանապարհային նշանների տեղադրում*» 5-րդ և 6-րդ տողերը հանել:
«Մարալիկ բնակավայրի ծրագրերը, ընդամենը, այդ թվում՝» տողի «Կատարողական» սյունակում նշված «200776.7» թիվը փոխարինել «226384.7» թվով:
«Մարալիկ բնակավայրի ծրագրերը, ընդամենը, այդ թվում՝» տողի 5-րդ սյունակում նշված «25608» թիվը հանել:
«Մարալիկ բնակավայրի ծրագրերը, ընդամենը, այդ թվում՝» պարբերության «Փողոցների արտաքին լուսավորության համակարգերի ընդլայնում և սպասարկում» 5-րդ տողի 4-րդ սյունակում նշված «10346.0» թիվը փոխարինել «9346.0» թվով: «Մարալիկ բնակավայրի ծրագրերը, ընդամենը, այդ թվում՝» պարբերության 16-րդ տողի «Ինքնաթափ բեռնատարի ձեռքբերում» 5-րդ սյունակի «8400.0» թիվը փոխարինել «16800.0»թվով և 17-րդ տողի «Էքսկավատոր-բեռնիչի ձեռքբերում» 5-րդ սյունակում նշված «17208.0» թիվը փոխարինել «34416.0» թվով:
«Մարալիկ բնակավայրի ծրագրերը, ընդամենը, այդ թվում՝» պարբերության 16-րդ և 17-րդ տողերի «Ինքնաթափ բեռնատարի ձեռքբերում» և «Էքսկավատոր-բեռնիչի ձեռքբերում» 6-րդ սյունակներում նշված «8400.0» և «17208.0» թվերը հանել: «Սառնաղբյուր բնակավայրի ծրագրերը, ընդամենը, այդ թվում՝» պարբերության «Ջրամատակարարման համակարգի ընթացիկ նորոգում և սպասարկում» 9-րդ տողի 5-րդ սյունակում նշված «289.5» թիվը փոխարինել «289.4» թվով:
«Ընդամենը՝ բոլոր ծրագրերը» տողի «Ծրագրի արժեքը, հազար դրամ», «2019թվականի» սյունակներում համապատասխանաբար նշված «2913972.5» և «558576.0» թվերը փոխարինել «2926972.5» և «560576.0» թվերով:
|