Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 56-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերի, 67-րդ հոդվածի 2-րդ մասի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2020 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 01//11321-2020 գրությունը. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող Անիավան բնակավայրում 10-րդ փողոց 13/1հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասում ավտոկայանատեղի կառուցելու նպատակով (կադաստրային ծածկագիր 08-012-0008-0018) 0.32758 հեկտար հողատարածքը օտարել աճուրդային եղանակով:
2. Հողատարածքի մեկնարկային գին հաստատել հողի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 471 715 (չորս հարյուր յոթանասունմեկ հազար յոթ հարյուր տասնհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 23-ի <<ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱնի համայնքի սեփականություն հանդիսացող (բնակավայր` Անիավան) հողերից(կադաստրային ծածկագիր՝ 08-012-0008-0018) աճուրդային եղանակով հողատարածք օտարելու, մեկնարկային գինը և պայմանները հաստատելու մասին>> թիվ 92 որոշումը:
|