Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 15-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26 -Ի N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի  1-ին կետի և 5-րդ  մասի դրույթներով

 

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին

 

 որոշում է՝

 

 

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի  համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2018 թվականի բյուջեի հաստատման մասին>> N 3-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

 

1. Համայնքի բյուջեի եկամտային մասի <<Ընդամենը եկամուտներ>> տողի <<557689,0>> թիվը փոխարինել <<558689,0>> թվով, այդ թվում

 

1) Համայնքի բյուջեի վարչական մասի եկամտային մասի 7131 հոդվածի(գույքահարկ փոխադրամիջոցների համար) տողի <<56795,4>> թիվը փոխարինել <<57795,4>> թվով:

 

2. Համայնքի բյուջեի ծախսային մասի բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման <<Ընդամենը ծախսեր>> տողի ընդամենը սյունակի <<595460,8>> թիվը փոխարինել <<596460,8>> թվով այդ թվում՝

 

1)  Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 01, դաս 01 (ապարատի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4214 (կապի ծառայություններ) հոդվածի <<1398,0>> թիվը փոխարինել <<1898,0>> թվով, 4239 (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածի <<2000,0>> թիվը փոխարինել <<3000,0>> թվով:

 

2)Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 07 (հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում) և տնտեսագիտական դասակարգման, 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի <<4000,0>> թիվը փոխարինել <<0>> թվով, 5113 (շենքերի և շինությունների կապիտալ նորոգում)  հոդվածի  <<5000,0>> թիվը փոխարինել <<0>> թվով, 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<998,0>> թվով:

 

3) Գործառնական դասակարգման բաժին 06, խումբ 04, դաս 01 (փողոցների լուսավորում) և տնտեսագիտական դասակարգման 5112  (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի <<21000,0>> թիվը փոխարինել <<30000,0>> թվով:

 

4) Գործառնական դասակարգման բաժին 06, խումբ 03, դաս 01  (ջրամատակարարում) և տնտեսագիտական դասակարգման 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածի <<9749,2>> թիվը փոխարինել <<8251,2>> թվով:

 

3.Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժին 01, խումբ 06, դաս 01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) և տնտեսագիտական դասակարգման 4819 (նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին)  հոդվածից <<100,0>> հազար դրամ հատկացնել <<Հայաստանի Հանրապետության Պատերազմի, Զիված Ուժերի, Աշխատանքի և Իրավապահ մարմինների վետերանների միավորում>> հասարակական կազմակերպության Անիի մասնաճյուղին, <<100,0>> հազար դրամ՝ <<Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության մարզային խորհուրդ>> կազմակերպությանը, <<50,0>> հազար դրամ՝<<Լանջիկի միջնակարգ դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:

 

4.Գործառնական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 07 (հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում) և տնտեսագիտական դասակարգման 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից <<998,0>> հազար դրամ հատկացնել <<Հայ Կաթողիկէ Առաջնորդարանին>>՝ Լանջիկ գյուղի եկեղեցու վերանորոգման համար :

 

5. Գործառնական դասակարգման բաժին 06, խումբ 03, դաս 01(ջրամատակարարում) տնտեսագիտական դասակարգման 4657(այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից <<600,0>> հազար դրամ, որպես համայնքային ներդրում հատկացնել Ջրափի բնակավայրի ոռոգման ներքին ցանցի ր կոյուղագծի վերակառուցման համար:

 

 

 


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner