Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 7-րդ հոդվածի 8-րդ մասի, 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելովքաղաքացի Վարդան Դվինի Գոմցյանի /հետագայում` քաղաքացի/ 2021 թվականի օգոստոսի 9-ի հայտը՝ քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող 08-022-0159-0006 կադաստրային ծածկագրով 20.30045 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտ հողատեսքի հողամասում /վկայական N 29072021-08-0043/ Եվրո չափանիշներին համապատասխան 1600 գլուխ խոշոր եղջերավոր գյուղատնտեսական կենդանիների, որից 1200-ը կով, հզորության կաթնապրանքային ֆերմա /անասնապահական համալիր/ կառուցելու վերաբերյալ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի միավորված համայնքի ներքին ենթագոտու սահմանամերձ բնակավայրերի սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրի իրականացման կարևորությունը, ինչպես նաև շուրջ 350 նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է
. Հայաստանի ՀանրապետությանԱնի համայնքի Բագրավան բնակավայրի տարածքում գտնվող, քաղաքացի` Վարդան Դվինի Գոմցյանին սեփականության իրավունքով պատկանող 08-022-0159-0006 կադաստրային ծածկագրով 20.30045 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտ հողատեսքի հողամասի /վկայական N 29072021-08-0043/ նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակություն՝ այդ հողամասում քաղաքացու կողմից գյուղատնտեսական արտադրական նշանակության կաթնապրանքային ֆերմա /անասնապահական համալիր/ կառուցելու համար։
2. ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզի Անի համայնքի ղեկավար Ա․Գևորգյանին.
1) Սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությամբ պայմանավորված, պարտավորեցնել քաղաքացուն հողամասի նկատմամբ իրավունքներն ենթարկելու պետական գրանցման,
2) Սույն որոշմամբ նախատեսված հողամասինպատակայիննշանակությանփոփոխություննարտացոլելհամայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:
3) Ապահովել կաթնապրանքային ֆերմայի /անասնապահական համալիր/ կառուցապատմանգործառույթներիիրականացումը Հայաստանի Հանրապետությանօրենսդրությանևնորմատիվատեխնիկականփաստաթղթերիպահանջներինհամապատասխան:
3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համարել փոփոխված` ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզի Անի համայնքի ղեկավարի կողմից ՀայաստանիՀանրապետության օրենսդրությամբսահմանվածկարգովտվյալ հողամասի կառուցապատման ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: |