Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 93
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱԿԱՊ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.07174 ՀԵԿՏԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է

 

1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ձորակապ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելուն, որով նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ձորակապ բնակավայրում գտնվող, քաղաքացի Աստղիկ Մնացականյանին (հետագայում` քաղաքացի) սեփականության իրավունքով պատկանող  բնակելի առանձնատան (հասցեն` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք Ձորակապ բնակավայր 15-րդ փողոց, թիվ 2, կադաստրային ծածկագիր` 08-073-0032-0038, վկայական`N 24082016-08-0026) պահպանման ու սպասարկման համար նախատեսված 0.09026 հեկտար հողամասին  հարակից համայնքի սեփականություն հանդիսացող 08-073-0032- կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության արոտ հողատեսքի հողատարածքում գտնվող  0.07174 հեկտար հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, բնակելի կառուցապատման գործառնական նշանակություն, բնակելի օժանդակ շինություններ կառուցելու նպատակով այդ հողամասը որպես ընդլայնում  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացուն օտարելու համար:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Արտակ Գևորգյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ձորակապ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասինպատակայիննշանակությունըփոխելունպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner