Այսօր: Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
 
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 09/02/2018 08:00
Վարող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակԱՐՏԱՀԵՐԹՆկարագրություն *Աղբահանության հարցերի վերաբերյալ
Բովանդակություն *

2018 թվականի փետրվարի 9-ին ժամը 11:00-ին Անի համայնքապետարանի դահլիճում տեղի ունեցավ բաց լսումներ և հանրային քննարկում, որին մասնակցում էին Անի համայնքի ղեկավար՝ Արտակ Գևորգյանը, 16 բնակավայրերի (Անիպեմզա, Անի կայարան, Բագրավան, Ջրափի, Աղին, Հայկաձոր, Շիրակավան, Լուսաղբյուր, Իսահակյան, Գուսանագյուղ, Սարակապ, Լանջիկ, Քարաբերդ, Սառնաղբյուր, Ձիթհանքով և Ձորակապ)  վարչական ղեկավարներ, օպերատորներ, Անի համայնքապետարանի աշխատակազմը և համայնքի բնակիչներ:

Անի համայնքի ղեկավար՝Արտակ Գևորգյանը ներկայացրեց մի շարք ծրագրեր, հարցեր և նշեց, որ դրանք պետք է իրականացվեն համագործակցության միջոցով և ծառայեցնել բնակիչների կարիքներին համապատասխան:

Մասնավորապես համայնքի ղեկավարը ուշադրություն դարձրեց աղբահանության հարցերին:

Հանրային քննարկմանը մասնակցում էր Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի նախկին աշխատակից Ս.Զաքարյանը:Վերջինս առաջարկեց իր օգնությունը, որպես օպերատոր, համայնքի ներքօն և վերին գոտիներում աղբահանության համակարգի ձևավորման և աղբահեռացման աշխատանքների կազմակերպման հարցում:

Քննարկման ժամանակ առաջ քաշվեցին խոշորացված համայնքի կարիքներին համապատասխանող մի շարք ինդիրներ և հարցեր, որոնց համայնքի ղեկավարը տվեց սպառիչ պատասխաններ և վստահեցրեց, որ ոչ մի հարց և առաջարկություն չի մատնվի անուշադրության:

Առաջարկվեց ներկայացնել սուբվենցիայի հայտ, որը իր մեջ ներառում է լուսավորման ցանցը գրեյդերի և JCB տեխնիկաների ձեռքբերումը համայնքային ճանապարհների ամառային և ձմեռային սպասարկումները իրականացնելու նպատակով, որոնք պետք է ծառայեն ի շահ համայնքի բնակիչների իրական կարիքներին:

Հանրային քննարկման ժամանակ առաջարկված ծրագրերը ամբողջությամբ արժանացավ մասնակիցների հավանությանը:

 

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner