Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, << Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Անի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 7-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 13-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները .
1. Որոշման թիվ 2-րդ հավելվածի (աշխատակազմ (ստորաբաժանումների մեջ չներառված պաշտոններ)4-րդ տողի 5-րդ սյունակի <<115000>> թիվը փոխարինել <<125000>> թվով:
2. Որոշման թիվ 2-րդ հավելվածի 4-րդ պարբերության (տեխնիկական սպասարկման անձնակազմ) 2-րդ տողի 5-րդ սյունակի <<120000>> թիվը փոխարինել <<140000>> թվով:
3. Որոշման թիվ 2-րդ հավելվածի 4-րդ պարբերության (տեխնիկական սպասարկման անձնակազմ) 7-րդ տողի 3-րդ սյունակի <<1>> թիվը փոխարինել <<3> թվով:
|