Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողայինօրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով ևհիմքընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Սառնաղբյուրի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եստեր Արշակյանի դիմումը. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող, Սառնաղբյուր բնակավայր 1-ին փողոց 8 նրբանցք թիվ 9հասցեում գտնվող շենքը՝/կադաստրային ծածկագիր 08-100-0046-0006-001/1935,2 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով և հողամասը՝ /կադաստրային ծածկագիր 08-100-0046-0006/0,3975 հեկտար, անհատույց անժամկետ օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի <<Սառնաղբյուրի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: |