Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակավան բնակավայրից արտերկրում համերգային շրջագայությանը մասնակցող Վարդանուշ Սամվելի Քալաշյանի մոր՝ Շուշանիկ Արսենի Սարգսյանի դիմումը․
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում
է
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի բյուջեի գործառական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 (սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) և 4727 (կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) հոդվածից 50 000 /հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակավան բնակավայրից արտերկրում համերգային շրջագայությանը մասնակցող Վարդանուշ Սամվելի Քալաշյանի մորը՝ Շուշանիկ Արսենի Սարգսյանին /նույնականացման քարտ 0077680374, տրված 21․03․2016 թվական/։ |