Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 23
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի խմելու ջրի ջարամատակարարման ներքին ցանցի նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են երրորդ կողմ հանդիսացող ներդրողի միջոցներով և Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։  Ելնելով լրացուցիչ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման անհրաժեշտությունից և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի կողմից 2022 թվականի  սուբվենցիոն ծրագրերի պետական փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտությունից, ղեկավարվելով <<Տեղական  ինքնակառավարման  մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի  և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի  թիվ 526-Նորոշման  23-րդ  կետի 5-րդ  ենթակետի գ) պարբերության դրույթներով.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին

 որոշում է

 

1․ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի խմելու ջրի ջարամատակարարման ներքին ցանցի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայության  ձեռքբերումը  կազմակերպել մեկ անձից գնման ընթացակարգով, որի գինը կարող է գերազանցել գնումների բազային միավորը՝ 1000000 (մեկ միլիոն) Հայաստանի  Հանրապետության դրամը։

2․ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար  2022 թվականի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի պետական փորձաքննությունը կազմակերպել մեկ անձից գնման ընթացակարգով, որի գինը կարող է գերազանցել գնումների բազային միավորը՝ 1000000 (մեկ միլիոն) Հայաստանի  Հանրապետության դրամը։

 

 

 


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner