Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 20
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԳՐԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.02 ՀԵԿՏԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և հաշվի առնելով <<ՅՈՒՔՈՄ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2018 թվականի մարտի  21-ի  N 450 գրությունը.

 

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի

 

ավագանին որոշում է.

 

 

 

1.Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի  Բագրավան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմային (կցվում է որոշմանը), որով նախատեսվում է համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.02 հեկտար գյուղատնտեսական նշանակության արոտը/կադաստրային ծածկագիր` 08-022-0158-0027/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` կապի գործառնական նշանակություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասը օտարելու, այդ հողամասում շարժական կապի բջջային կայան տեղադրելու և գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:

 

2. Համայնքի ղեկավար՝ Ա.Գևորգյանին

 

հողերի օտագործման ժամանակավոր սխեմայով սույն որոշման 1-ին կետում նշված հողամասինպատակայիննշանակությունըէներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` կապի գործառնական նշանակությունփոփոխելունպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի  դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով կազմել հողաշինարարական համապատասխան գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:

 


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner