Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 2-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 21-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի բնակիչների առաջարկությունը․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է.
1․ Վահրամ և Հակոբ Գասպարյաններին շնորհել <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի պատվավոր քաղաքացիներ>>կոչում։
2․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին՝ հանձնել սույն որոշման կրկնօրինակը և <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի պատվավոր քաղաքացիներ>> կոչման վկայականները։
|