Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողայինօրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի <<Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Հայրապետյանի դիմումը. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող, քաղաք Մարալիկ Ձերժինսկի փողոց 7-7/7 հասցեում գտնվող շենքը՝ /կադաստրային ծածկագիր 08-003-0034-0029-001/ 648,3 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով և հողամասը՝/կադաստրային ծածկագիր 08-003-0034-0029/ 0,253391 հեկտար,անհատույց անժամկետ օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի <<Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: |