Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 76
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՁԻԹՀԱՆՔՈՎ, ՔԱՐԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՁԻԹՀԱՆՔՈՎ ԵՎ ՔԱՐԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ <<ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի  և <<Նորմատիվ իրավիրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով

Հայաստանի  Հանրապետության  Շիրակի  մարզի  Անի համայնքի  ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի  Ձիթհանքով, Քարաբերդ բնակավայրերի ջրամատակարարման համակարգը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի  Ձիթհանքով, Քարաբերդ  բնակավայրերի ջրամատակարարումն  իրականացնել <<Վեոլիա Ջուր>> փակ բաժնետիրական ընկերության միջոցով:

        3Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր, Ձիթհանքով, Քարաբերդ և Գուսանագյուղ բնակավայրի ջրամատակարարման համակարգը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր, Ձիթհանքով, Քարաբերդ և Գուսանագյուղ բնակավայրերի ջրամատակարարումը <<Վեոլիա Ջուր>> փակ բաժնետիրական ընկերության միջոցով իրականացնելու մասին>> թիվ 71 որոշումը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner