Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 371-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2024 թվականի N 371-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՅԿԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑԻ, ԹԻՎ 6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՆՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՆՉԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ը ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ֆերդինանտ Ալյոնի Նիկոյանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2024 թվականի ապրիլի 11-ի դիմումը: Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Հայկաձոր բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10․04․1991 թվականի թիվ 4 որոշումից քաղվածքը և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Հայկաձոր բնակավայրի, 3-րդ փողոց թիվ 6 հասցեում գտնվող փաստացի 0․13824 հեկտար հողամասում առկա բնակելի նպատակային նշանակության շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-059-0016-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում․

1. Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անի համայնքի, Հայկաձոր բնակավայրի 3-րդ փողոց, թիվ 6 հասցեում գտնվող 08-059-0016-0004 կադաստրային ծածկագրով 0,13824 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի նպատակային նշանակության շինությունների նկատմամբ ճանաչել՝ Ֆերդինանտ Ալյոնի Նիկոյանի /ծնված 20․01․1961 թվականին, անձնագիր AS0489373, տրված 11.01.2019 թվականին, 022-ի կողմից/, Սուզաննա Ֆերդենանտի Աղեկյան /ծնված 29․03․1988 թվականին, անձնագիր՝ AR0304918, տրված 24․05․2017 թվականին 001-ի կողմից/, Սոֆիա Սանասարի Հովհաննիսյան /ծնված 16․10․1963 թվականին, անձնագիր՝ AS0559649, տրված 29․03․2019 թվականին, 022-ի կողմից/, Մելինե Ֆերդինանտի Հովհաննիսյանի /ծնված 29․05․1991 թվականին, անձնագիր՝ AL0493122, տրված 06․11․2023 թվականին, 013-ի կողմից/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

3.Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner