Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 362-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2024 թվականի N 362-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 17-ՐԴ ՓՈՂՈՑ 22 ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 08-100-0068-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԻՍՊԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի և 4-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասի» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի 13-րդ կետի «բ» ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N29062023-08-0044 վկայականի՝ «լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում կատարված նշումը և քաղաքացի Հայկ Գևորգի Հակոբյանի կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարան ներկայացված 2024 թվականի ապրիլի 15-ի դիմումը՝ 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված բնակելի նպատակային նշանակության պարիսպը օրինական ճանաչելու մասին.

1. Հաշվի առնելով, որ քաղաքացիներ՝ Հայկ Գևորգի Հակոբյանին /ծնված՝ 18-ը հոկտեմբերի 1986 թվական, նույնականացման քարտ 014942064, տրված 12.05.2023 թվականին՝ 022-ի կողմից/, Գևորգ Վաչագանի Հակոբյանին /ծնված՝ 14-ը փետրվարի 1960 թվականին, նույնականացման քարտ՝ 007697774, տրված 18․03․2016 թվականին 022-ի կողմից/, Նախշուն Արտուշի Հակոբյանին /ծնված 20-ը ապրիլի 1967 թվականին, նույնականացման քարտ՝ 013526173, տրված 05․04․2022 թվականին, 022-ի կողմից/, Զորիկ Գևորգի Հակոբյանին /ծնված 12-ը նոյեմբերի 1989 թվականին, անձնագիր AU0212163, տրված 30․03․2021 թվականին 022-ի կողմից/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (Հիմք՝ վկայական N 29062023-08-0044) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայր 17-րդ փողոց տուն 22 հասցեում գտնվող 08-100-0068-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.274 հա մակերեսով հողամասում՝ 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված 13,35 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով պարիսպը, բավարարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով» սահմանված ինքնակամ շինությունների օրինականացման պայմաններին, ինքնակամ կառուցված շինությունները ճանաչել օրինական:

2. Նշել, որ օրինական ճանաչված շինություննը՝ ա) չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, բ) չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, գ) կառուցված չէ Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, դ) կառուցված է քաղաքաշինական նորմերին ու կանոններին համապատասխան, ե) չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Ինքնակամ շինությունները օրինական ճանաչվելու համար սահմանել վճարների հետևյալ դրույքաչափերն ու վճարման պայմանները՝ ա) Շինությունները, որոնց ընդհանուր արտաքին մակերեսը կազմում է 13,35 քառակուսի մետր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 13-րդ կետի «բ» ենթակետերի համաձայն, վաճառքի գինը շինության յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար սահմանվում է բազային տուրքի 10-ապատիկի չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված 17-րդ գոտում ընդգրկված Սառնաղբյուր բնակավայրի համար սահմանված շինության 0.0743 գործակցի կիրառմաբ, վճարի չափը կազմում է` 13,35 քառակուսի մետր X 10000 դրամ X 0.0743 = 9920 ( ինը հազար ինը հարյուր քսան) Հայաuտանի Հանրապետության դրամ։ բ) Ինքնակամ շինության օրինականացման համար վճարի չափը սահմանվում է 9920 (ինը հազար ինը հարյուր քսան ) Հայաuտանի Հանրապետության դրամ, որը ենթակա է մուծման Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի բյուջեի 900495101447 հաշվեհամարին: դ) Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված վճարը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած:

4. Պարտավորեցնել անշարժ գույքի համասեփականատերին սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկել պետական գրանցման:

5. Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner