Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 56-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերով, 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության Մարալիկ քաղաքի Նոր թաղամաս 7-րդ փողոցի թիվ 19/1 հասցեում գտնվող հողամասում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով (կադաստրային ծածկագիր 08-003-0017-0031) 0.04 հեկտար հողատարածքը օտարել աճուրդային եղանակով:
2. Հողատարածքի մեկնարկային գին հաստատել հողի կադաստրային արժեքի 70 %-ի չափով` 147 840 (մեկ հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ: |