Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ և 52-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Ստյոպա Գագիկի Թավրիզյանի 2024 թվականի ապրիլի 11-ի դիմումը
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Շիրակավան բնակավայրում /կադաստրային ծածկագիր 08-090-0027-0027/ գտնվող Ստյոպա Գագիկի Թավրիզյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 0.133 հա հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Շիրակավան բնակավայր, Նորաբեր թաղամասի 8-րդ փողոց, թիվ 13 հողամաս: