Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2020 թվականի մայիսի 26-ի N 01/05572-2020 գրությունը. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 1-ի թիվ 18-Ն, թիվ 20 և թիվ 21 որոշումների մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 1-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ>> թիվ 18-Ն որոշման հավելված N 1-ի վերնագրում «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿ» բառերը փոխարինել «ԲՅՈՒՋԵԻ 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ» բառերով։ Հավելված N 1-ի աղյուսակում «1․ Հարկային եկամուտներ» տողի «Հաշվարկային /տարեկան/» սյունակում նշված «149231.1» թիվը փոխարինել «149231.3» թվով։ «9. Այլ եկամուտներ» տողի «Փաստացի» սյունակում նշված «60.0» թիվը անհրաժեշտ է ներառել սեփական եկումտներում և «5. Ընդամենը սեփական եկումուտներ» տողի «Հաշվարկային /եռամսյակ/», «Փաստացի» և «%» սյունակներում նշված «10184.1», «33594.3» և «83.6» թվերը համապատասխանաբար փոխարինել «40184.1», «33654.4» և «83.8» թվերով։
Թիվ 18-Ն որոշման հավելված N 2-ում «1. Օրենսդիր և գործադիր մարմինների պետ. կառավարում» տողի «Պլան 1-ին եռամսյակ» և «%» սյունակներում նշված «53991.1» և «75.1» թվերը համապատասխանաբար փոխարինել «54191.1» և «74.8» թվերով։
«9. Կրթություն» տողի «Պլան 1-ին եռամսյակ» և «%» սյունակներում նշված «41567.0» և «68.1» թվերը համապատասխանաբար փոխարինել «42435.0» և «68.4» թվերով։
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 1-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 86-Ա ՈՐՈՇՄԱՆ 6-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 20 որոշման
հավելվածում «Ընդամենը» տողի «Պաշտոնային դրույքաչափը լրացնել 2 311 180 /դրամ/», «Սահմանված դրույքը՝ 19,23» և «Սահմանված դրույքաչափը՝ 2 035 408 /դրամ/» թվերով ։
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 1-ի << ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 06-Ի ԹԻՎ 86-Ա ՈՐՈՇՄԱՆ 7-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 21 որոշման
հավելվածում «Ընդամենը» տողի «Պաշտոնային դրույքաչափը լրացնել 1 897 159 /դրամ/», «Սահմանված դրույքը՝ 15,98» և «Սահմանված դրույքաչափը՝ 1 699 541/դրամ/» թվերով։ |