Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 292
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 սեպտեմբերի 2020 թվականի N 292

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ՁԵՐԺԻՆՍԿԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵԻ ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՆՐԱԽԱՆՈՒԹԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Քննարկելով Արկադի Վարդանի Գալստյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Ձերժինսկի փողոց թիվ 2 հասցեում իր սեփականության իրավունքով  0,0624 հեկտար հողամասում կադաստրային ծածկագիր 08-003-0033-0014-001, /սեփականության իրավունքի վկայական 06042018-08-0016/ ինքնակամ կառուցված 110,7 քառակուսի մետր արտաքին մակերեսով հանրախանութը, որը չի ընդգրկում 60-րդ հոդվածի դրույթները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի, 2003 թվականի ապրիլի 17-ի թիվ 470-Ն և Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ  912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման>> կարգի 16-րդ կետի ա ենթակետի,18-րդ կետի բ ենթակետի, հաշվի առնելով, որ կառույցը պահպանելը չի խանգարում այլ անձանց իրավունքները, կառույցը կառուցված չէ ինժիներատեխնիկական օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում չի առաջացնում հարկադիր սերվիտուտի իրավունք և հաշվի առնելով Արկադի Վարդանի Գալստյանի դիմումը, որոշում եմ՝

1.      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Ձերժինսկի փողոցի թիվ 2 հասցեի սեփական հողամասում 0,0624 հեկտար /ծածկագիր 08-003-0033-0014/ հասարակական կառուցապատման հողամասում Արկադի Վարդանի Գալստյանի կողմից ինքնակամ կառուցված 110,7 քառակուսի մետր արտաքին մակերեսով հանրախանութը և ինքնակամ փակված թվով 9 պատուհանները, թվով 1 դուռը ճանաչել օրինական։

   Սահմանել, որ սեփականատերը

2.                  Սույն որոշման ընդունման օրվանից 60 օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի բյուջեի 900495101447 հաշվեհամարին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության

կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն  որոշման  18-րդ կետի, բ ենթակետով

 հանրախանութի շինության համար  վճարի չափը կազմում է 0,086 x 110,7ք/մ x 20000=190 404 Հայաստանի Հանրապետության դրամ։

3.      Իսկ ինքնակամ փակված թվով 9 պատուհանների և թվով 1 դռան օրինականացման վճարի չափը կազմում է 10 հատ x 0,086 x10000=8600 Հայաստանի Հանրապետության դրամ։

4.      Իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների   պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner