Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 25
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 78-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի   և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է.

 

    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2019 թվականի բյուջեի հաստատման մասին>> N 78-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները

1.      Համայնքի բյուջեի եկամտային մասի <<Ընդամենը եկամուտներ>> տողի <<624035,4>> թիվը փոխարինել <<624075,1>> թվով, այդ թվում`

1)      Համայնքի բյուջեի վարչական մասի եկամտային մասի 7421 հոդվածի (պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ) տողի << 5357,1>> թիվը փոխարինել <<5396,8>> թվով:

2.      Համայնքի բյուջեի ծախսային մասի բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման <<Ընդամենը ծախսեր>> տողի <<694229,6>> թիվը փոխարինել <<694969,3>> թվով, <<վարչական մաս>> սյունակի <<631562,6>> թիվը փոխարինել <<631602,3>> թվով, այդ թվում`

1)      Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 03, դաս 03 (ՔԿԱԳ տարածքային բաժին պահպանման ծախսեր) տնտեսագիտական դասակարգման 4214 (կապի ծառայություններ) հոդվածի <<100,0>> թիվը փոխարինել <<139,7>> թվով:

2)      Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 01, դաս 01 (ապարատի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների կապիտալ նորոգում) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<1000,0>> թվով:

3.      Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 06, դաս 01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) և տնտեսագիտական դասակարգման 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<1000,0>> թվով:

4.      Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 01, դաս 01  (հանգիստ և սպորտ) և տնտեսագիտական դասակարգման 5111 (շենքերի և շինությունների ձեռք բերում)

հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<1000,0>> թվով, 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածի  <<0>> թիվը փոխարինել <<1000,0>> թվով, 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի <<11000,0>> թիվը փոխարինել <<14000,0>> թվով։

5.      Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 01, դաս 01 (նախադպրոցական կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 5111 (շենքերի և շինությունների ձեռք բերում) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<1000,0>> թվով, 5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածի <<470,5>> թիվը փոխարինել <<1020,5>> թվով, 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածի <<1255,0>> թիվը փոխարինել <<1755,0>> թվով, 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<28․0>> թվով։

6.       Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 05, դաս 01 (ճանապարհային տրանսպորտ) և տնտեսագիտական դասակարգման  4251 (շենքերի և շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածի <<17000,0>> թիվը փոխարինել <<15950,0>> թվով, 5111 (շենքերի և շինությունների ձեռք բերում) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<1000,0>> թվով, 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում ) հոդվածի <<48529,5>> թիվը փոխարինել <<39479,5>> թվով:

7.      Գործառական դասակարգման բաժին 06, խումբ 03, դաս 01 (ջրամատակարարում) և տնտեսագիտական դասակարգման 5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածի <<1300,0>> թիվը փոխարինել <<2300,0>> թվով:

8.      Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 02, դաս 01 (գյուղատնտեսություն) և տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<1000,0>> թվով։

9.      Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 05, դաս 01 (արտադպրոցական դաստիարակություն) և տնտեսագիտական դասակարգման 4112 (պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և վճարներ) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<50,0>> թվով, 4251 5113 (շենքերի և շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում  ) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<1000,0>> թվով:

10.  Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 09, դաս 01 (տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)) և տնտեսագիտական դասակարգման 8411 (հողի օտարումից մուտքեր) հոդվածի  <<-5000,0>> թիվը փոխարինել <<-8000,0>> թվով։

11.  Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 06, դաս 01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) և տնտեսագիտական դասակարգման 4819 (նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) հոդվածից <<231,0>> հազար դրամ հատկացնել <<Հայաստանի Համայնքների Միություն>> իրավաբանական անձանց միությանը` որպես անդամավճար, <<190,0>> հազար դրամ` <<ԿԷԱՆ>> Կրթամշակութային Հասարակական կազմակերպությանը` Լանջիկ գյուղում Համբարձման (Ջանգյուլում) համաժողովրդական տոնախմբությունն իրականացնելու համար:

12.  Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ  դրամաշնորհներ պետական  և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից <<50,0>> հազար դրամ հատկացնել <<Բագրավանի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը, <<50,0>> հազար դրամ՝<<Շիրակավանի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը, <<30,0>> հազար դրամ՝ <<Անի կայարանի միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ վերջին զանգի միջոցառումներ  իրականացնելու համար:

 


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner