Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 19
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին  մասի 42-րդ կետի  դրույթներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին

որոշում է՝ 

1.Գործառականդասակարգմանբաժին 01, խումբ 06, դաս 01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) և տնտեսագիտական դասակարգման 4819 (նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) հոդվածից <<213,5>> հազար դրամ հատկացնել <<Հայաստանի համայնքների միություն>> հասարակական կազմակերպությանը՝ որպես անդամավճար, <<100.0>> հազար դրամ՝   <<Հայաստանի Հանրապետության Պատերազմի, Զինված Ուժերի, Աշխատանքի և Իրավապահ Մարմինների Վետերանների Միավորում>> հասարակական կազմակերպությանը՝ որպես նվիրատվություն:

2. Գործառական  դասակարգմանբաժին 10, խումբ 07, դաս 01 (սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող))  և տնտեսագիտական դասակարգման 4727 (կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) հոդվածից <<50,0>> հազար դրամ հատկացնել գրող Գագիկ Վարդանյանին՝ Շիրակի մարզի զոհված

 զինվորների հիշատակին նվիրված <<Հերոսները չեն մահանում>> գրքի տպագրության ծախսերը հոգալու համար, <<200.0>> հազար դրամ՝ Մարալիկ

քաղաքի բնակիչ Գալուստ Նիկոյանին՝ /անձնագիր AN 0376770, տրված 21.02.2013, 022-ի կողմից/, որդու՝ Մեսրոպ Նիկոյանի մասնակցությունն Եվրոպայի սամբոյի պատանիների առաջնությանն ապահովելու համար:

3. Գործառականդասակարգմանբաժին 09, խումբ 01, դաս 01 (նախադպրոցական կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետակա և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից <<200,0>> հազար դրամ որպես համայնքային ներդրում հատկացնել <<Հայկական Կարիտաս>> բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ <<Նպաստել  Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը>> ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի  Մարալիկ քաղաքի <<Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը սպորտային գույքով և դիդակտիկ պարագաներով ապահովելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner