Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 57
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2018 թվականի N 57

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ /ՔԱՂԱՔ ՄԱՐԱԼԻԿ/ ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՄԱՆ ԷԴՎԱՐԴԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ԽԱՆՈՒԹԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՐԳՈՎ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N44-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի   37-րդ հոդվածի  1-ին    մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի>>  39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով խանութի ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Ռոման Էդվարդի Պողոսյանի 2018 թվականի օգոստոսի 1-ի դիմումով ընդունել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող (քաղաք Մարալիկ) բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0042-0031 կադաստրային ծածկագրով հողատարածքում առկա 0,001 հեկտար հողամասի վրա ինքնակամ կառուցված խանութի շինության և համապատասխան հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի

 ավագանին որոշում է

1.      Համայնքի ղեկավարի առաջարկությամբ  տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-003-0042-0031 կադաստրային ծածկագրով հողատարածքում առկա 0,001 հեկտար հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 20 քառակուսի մետր արտաքին մակերեսով (երկու հարկ) և 6.09 քառակուսի մետր նեքին մակերեսով խանութի շինությունը (Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Անի համայնք քաղաք Մարալիկ Հրանտ Շահինյան փողոց 10/4 անշարժ գույքի նկատմամբ իրավուքների պետական գրանցման վկայական N21062018-080014), ուղղակի կարգով 158400  (մեկ հարյուր հիսունութ հազար չորս հարյուր)Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով ինքնակամ շինարարություն իրականացրած անձ Ռոման Էդվարդի Պողոսյանին վաճառելու  /անձնագիր AN02930450 տրված 11.12.2012 թվական 022-ի կողմից, բնակարանի հասցե Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզ Անի համայնք քաղաք Մարալիկ Ձերժինսկի փողոց տուն 19/2/:

2.      Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ  կնքել անշարժ գույքի առք ու վաճառքի պայմանագիր և ապահովվել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝քաղաքացու միջոցներով:

3.      Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից

4.      Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 2-ի   <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող (բնակավայր՝ Մարալիկ) հողերից (կադաստրային ծածկագիր՝ 08-003-0042-0031)ուղղակի վաճառքով հողատարածք օտարելու, մեկնարկային գինը և պայմանները հաստատելու մասին>>N44-Ն որոշումը:


Կողմ -10

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԿԱՄՍԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՌԼԵՆ

ՂԶՐՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՆԻԿՈՅԱՆ ԱՐՄԵՆ

ՇԱԲՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՈՒՌՈՒՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱՎԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.73 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner