Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 72
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 30-Ն, ԹԻՎ 38, ԹԻՎ 39, ԹԻՎ 40, ԹԻՎ 41, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ԹԻՎ 45-Ն, ԹԻՎ 50, ԹԻՎ 52 ԵՎ ԹԻՎ 60 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ  հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի,  3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2020 թվականի հուլիսի 17-ի N 01/07169-2020, օգոստոսի 19-ի 01/09085-2020 և 01/09087-2020  գրությունները.

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է

         Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 10-ի թիվ  30-Ն,թիվ 38, թիվ 39,  թիվ 40,  թիվ 41, 2020 թվականի հուլիսի 17-ի թիվ 45-Ն, թիվ 50, թիվ 52  և  թիվ 60 որոշումների  մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու  2020 թվականի հունիսի 10-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ   ՄԱՐԶԻ  ԱՆԻ  ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ  2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  >> թիվ 30-Ն   որոշման  նախաբանից  հանել  հետևյալ հղումը՝  

   <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  33-րդ հոդվածի  4-րդ մասի>> :

2.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու  2020 թվականի հունիսի 10-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՇԻՐԱԿԻՄԱՐԶԻԱՆԻՀԱՄԱՅՆՔԻՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸՀԱՆԴԻՍԱՑՈՂ  ԱՆԻԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ  ԳՏՆՎՈՂ08-012-0008-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.81583 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ, ՆՐԱՆՈՒՄ ԱՌԿԱ 26.62 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՊԱՀԵՍՏԱՐԱՆԸ ԵՎ 108.45 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՇՎԱՔԱՐԱՆԸՄՐՑՈՒՅԹՈՎՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՎԱՐՁԱՎՃԱՐԻՄԵԿՆԱՐԿԱՅԻՆՉԱՓՆՈՒՊԱՅՄԱՆՆԵՐԸՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ>> թիվ 39 որոշման  նախաբանում <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի բառերից  հետո լրացնել<<5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի դրույթներով>> բառերը:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու  2020 թվականի հունիսի 10-ի  << ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ  ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>>  թիվ 40 որոշման  1-ին կետում <<Մարինե Արզումանյանի ընտանիքին>> բառերից հետո լրացնել << անձերի թիվը`5,  Մարինե Արզումյան, Աշոտ  Ավետիսյան, Լիլիթ Ավետիսյան, Արթուր Ավետիսյան, Գայանե  Ավետիսյան>> բառերը:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու  2020 թվականի հունիսի 10-ի  <<ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ  ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>>  թիվ 41 որոշման  1-ին կետում <<Ռուզաննա Պետրոսյանի ընտանիքին>> բառերից  հետո  լրացնել << անձերի թիվը`8, Ռուզաննա Պետրոսյան, Աշոտ Պողոսյան, Հովհաննես Պողոսյան, Անի Այվազյան, Վարդուհի Պողոսյան, Աշոտ Հովհաննեսի Պողոսյան, Ռուզաննա Հովհաննեսի Պողոսյան, Արմեն Ռաֆայելյան>> բառերը:

  5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 17-ի <<  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ 2-ՐԴ  ԵՌԱՄՍՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ>>  թիվ 45-Ն որոշման հերթական համարից հետո հանել <<Ն>> տատը: Որոշման N 1 հավելվածի վերնագրում «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿ» բառերը փոխարինել «ԲՅՈՒՋԵԻ 2-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ» բառերով։ Նույն հավելվածի 8-րդ կետում նշված «պատվիրված» բառը պետք  փոխարինել «պատվիրակված» բառով, և նույն տողի  «Հաշվարկային /եռամսյակ/» և «%» սյունակներում նշված «2463.4» և «527» թվերը համապատասխանաբար փոխարինել «24285» և «534» թվերով։ «Այլ եկամուտներ» 9-րդ կետի  «Հաշվարկային /եռամսյակ/» և «%» սյունակներում նշված «180.0» և «833» թվերը համապատասխանաբար  փոխարինել «3600» և «417» թվերով։ «Այլ եկամուտներ» 9-րդ կետում փոփոխված թվերը ներառել սեփական եկամուտներում և «Ընդամենը սեփական եկումուտներ» 5-րդ կետի «Հաշվարկային /տարեկան/», «Հաշվարկային /եռամսյակ/», «Փաստացի» և «%» սյունակներում նշված «2022249», «718176», «52168.9» և «726» թվերը համապատասխանաբար փոխարինել «2025849», «721776», «523189» և «725» թվերով։ «Ընդամենը եկամուտներ» տողի «Հաշվարկային /եռամսյակ/» և «%» սյունակներում նշված «335405.6» և «938» թվերը համապատասխանաբար փոխարինել «3355507» և «937» թվերով։

    6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի17-ի << ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ  ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ>>  թիվ 50  որոշման  հերթական համարից հետո գրառել <<Ն>> տառը :

7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու  2020 թվականի հուլիսի 17  << ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՇԻՐԱԿԻՄԱՐԶԻ ԱՆԻ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆՏԱՐԱԾՔՈՒՄՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  թիվ 52 որոշման վերնագիրն ու  բովանդակությունը շարադրել նոր խմբագրությամբ՝

<<ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՇԻՐԱԿԻՄԱՐԶԻ ԱՆԻ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆՏԱՐԱԾՔՈՒՄՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆՍՆՆԴԻ, ԿԵՆՑԱՂԱՅԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՈԼՈՐՏՈՒՄԻՐԱԿԱՆԱՑՎԱԾՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԱՐԴՅՈՒՆՔՈՒՄՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>:

 8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու  2020 թվականի հուլիսի 17  <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ  ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 103 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  թիվ 60 որոշման  բովանդակության մեջ   <<հետևյալ լրացումները>> բառերի  փոխարեն գրառել 

<< լրացումները` համաձայն հավելվածների>> բառերով:

 


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner