Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 45
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286  որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի դրույթներով.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին

 որոշում է.

 

1.             Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ձորակապ բնակավայրի 15-րդ թիվ 2 հասցեում գտնվող Աստղիկ Պարույրի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան 902,6 քառակուսի մետր մակերեսով կառուցապատված հողամասի ընդլայնման համար, դրան կից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Ձորակապ բնակավայրի 15-րդ թիվ 2/2 հասցեում գտնվող (08-073-0032- կադաստրային ծածկագրով) բնակավայրերի նպատակային նշանակության 717,4 քառակուսի մետրմակերեսով բնակելի կառուցապատման գործառնական դասակարգման հողամասը ուղղակի վաճառքով օտարել Աստղիկ Պարույրի Մնացականյանին:

2.             Հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել տվյալ հողամասի կադաստրային գնի չափով՝ 1 /մեկ/ հեկտարը՝ 3 370 000 (երեք միլիոն երեք հարյուր յոթանասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ 717,4 քառակուսի մետր մակերեսով հողամասի (կադաստրային ծածկագիր 08-073-0032-)  համար՝ 717,4 քառակուսի մետր x 337= 241764 (երկու հարյուր քառասունմեկ հազար յոթ հարյուր վաթսունչորս)  Հայաստանի Հանրապետության դրամ։

3.             Սույն որոշման 1-ին կետով նախատեսված օտարվող հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner