Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդված 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 7-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության, 8-րդ կետի 3-րդ ենթակետի և 11-րդ կետի 4-րդ ենթակետի դրութներով.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի կարիքների համար Անի համայնքապետարանի 2024 թվականի բյուջեից նախատեսվող միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանով նախատեսված միջանցիկ ծածկագրերով` /ըստ ԳՄԱ դասակարգման (CPV)/՝ 45221143, 39121200 էլեկտրոնային աճուրդի միջոցով՝ ապրանքների /մետաղական կրող կոնստրուկցիաներ /զրուցատաղավարներ/, սեղաններ/ ձեռքբերման նպատակով գնումների կազմակերպման համար սահմանել գնահատող հանձնաժողով հետևյալ կազմով՝ Գևորգ Շաբոյան - Անի համայնքի ղեկավարի խորհրդական (նախագահ) Աստղիկ Մկրտչյան - Անի համայնքի ղեկավարի օգնական /անդամ/ Անժելա Սաղաթելյան - Անի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար /անդամ/ Սաթենիկ Սահակյան - Անի համայնքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար /անդամ/
2. ՇՄԱՆՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/4 ծածկագրով էլեկտրոնային աճուրդի գնահատող հանձնաժողովի քարտուղար նշանակել Անի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ չներառված համայնքային ծառայության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Սաթենիկ Զաքարյանին: Սահմանել, որ ՇՄԱՆՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/4 ծածկագրով գնանշման հարցման գնահատող հանձնաժողովի առաջին նիստը հրավիրել 2024 թվականի ապրիլի 18-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնքապետարան ք. Մարալիկ, Մադաթյան 1 հասցեում:
3. Գնանշման հարցման գնահատող հանձնաժողովին՝ հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն և այլ իրավական ակտերին համապատասխան: