Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ և 52-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Արմենուհի Բոտոյանի 2024 թվականի ապրիլի 19-ի դիմումը.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ քաղաքում /կադաստրային ծածկագիր 08-003-0069-0014/ գտնվող Սամվել Մարտունի Բոտոյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 0․08 հա հողամասին և նրա վրա առկա շենք շինություններին տրամադրել հետևյալ հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Անի համայնք, Մարալիկ քաղաք, Հ. Թումանյան փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 12 բնակելի տուն: