Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվական մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի» 9-րդ կետի դրույթներով․
1.«ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անի համայնքի, Ձորակապ բնակավայր 12-րդ փողոց, 25/2 հողամաս։ Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության, կապի գործառնական նշանակության հողամասում /կադաստրային ծածկագիր՝ 08-073-0125-0033, վկայական N 21082020-08-0030/ բազային կայան 519SH բջջային կապի համակարգի հիմնական կայան կառուցելու համար «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ին տալ շինարարության թույլտվություն։
2. Կառուցապատման համար ժամկետ սահմանել՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մեկ տարի վեց ամիս:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ին պատշաճ ծանուցման օրվանից: