Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի, 76-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի, 78-րդ հոդվածի 3-րդ մասի, 81-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Հայկաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող սույն որոշման հավելվածում նախատեսված գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի երկու կտոր հողամասերը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, բաց մրցույթով, հրապարակային սակարկությունների միջոցով տրամադրել վարձակալության:
2. Հաստատել հողամասի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթի պայմաններն ու վարձավճարի մեկնարկային չափերը՝ համաձայն հավելվածի:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |