Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 56-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերով, 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն հանդիսացող Սարակապ բնակավայրի 2-րդ փողոց թիվ 10 հասցեում գտնվող հողամասում անասնագոմ կառուցելու նպատակով (կադաստրային ծածկագիր 08-103-0003-0002) 0.1568 հեկտար հողատարածքը օտարել աճուրդային եղանակով:
2․Հողատարածքի մեկնարկային գին հաստատել հողի կադաստրային արժեքի 50 %-ի չափով` 112924 (մեկ հարյուր տասներկու հազար ինը հարյուր քսանչորս) Հայաստանի Հանրապետության դրամ:
|