Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 120-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԶՈՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՐԱԼԻԿ ՔԱՂԱՔԻ ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՓՈՂՈՑ, 10 ՇԵՆՔԻ ԹԻՎ 7/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՎՅԱԼ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ՄԵԼԻՔ ՊԱՏՎԱԿԱՆԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՉՈՐՍ ԱՆՁԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի Արկադի Տեր-Թադևոսյան փողոցի 10-րդ շենքի  թիվ 7/1 բնակարանը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տվյալ բնակարանի բնակիչների կողմից չի սեփականաշնորհվել և ՀայաստանիՀանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N 51 որոշմամբ հասատված N 7 հավելվածով  Մարալիկ քաղաքի պետական բնակելի ֆոնդը և պետական ոչ բնակելի տարածքները սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքին, հիմք ընդունելով <<Հայաստանի ազգային արխիվ>> պետական ոչ առևտրային կազմակերպության Մարալիկի տարածքային ներկայացուցչության 02062023 թN Մր-180 արխիվային տեղեկանքը, համաձայն որի Անիի շրջխորհրդի գործկոմի 1980 թվականի փետրվարի 14-ի թիվ 3 արձանագրության որոշմամբ Մարալիկ ավանի թիվ 10 շենքի 1-ին մուտքի 4-րդ հարկի 3 սենյականոց թիվ 7 բնակարանը /ներկայումս գործող հասցեն՝ մարզ Շիրակ Անի համայնք, քաղաք Մարալիկ Արկադի Տեր-Թադևոսյան փողոցի 10-րդ շենք  7/1 բնակարան/ հատկացվել է Պատվական Եղիազարի Ալեքսանյանի /մահացած՝ 05042018թ․/ 4 անձից բաղկացած ընտանիքին, հաշվի առնելով քաղաքացի Մելիք Պատվականի Ալեքսանյանի  2023 թվականի դեկտեմբերի 19-ի դիմումը և Մելիք Պատվականի Ալեքսանյանի ընտանիքը նշված հասցեում փաստացի բնակվելու վերաբերյալ Անիի համայնքապետարանի աշխատանքային խմբի կողմից կազմված 2025 թվականի սեպտեմբերի 9-ի արձանագրությունը.

                                                       Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է

      1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքի Արկադի Տեր-Թադևոսյան փողոցի 10-րդ շենքի թիվ 7/1 հասցեում գտնվող երեք սենյականոց բնակարանը /կադաստրային ծածկագիր՝ 08-003-0042-0001-057-007, Վկայական՝ N 11072024-08-0037, մակերեսը՝ 73,48 քառակուսի մետր// նվիրել տվյալ բնակարանում հաշվառված և փաստացի բնակվող քաղաքացի Մելիք Պատվականի Ալեքսանյանի չորս անձից բաղկացած ընտանիքին /Անձնագիր՝ AO0282199, տրված՝ 11․07․2025թ, 028-ի կողմից, հետագայում՝ Նվիրառու/։

      2․ Սույն որոշման 1-ին կոտով նվիրվող բնակարանի նկատմամբ համասեփականատեր ճանաչել՝ Մելիք Պատվականի Ալեքսանյանին, կնոջը՝ Օսան Կոյրունի Ալեքսանյանին /Անձնագիր՝ AT0699160, տրված՝ 16․03․2021թ, 022-ի կողմից/, որդուն՝ Ալեքսան Մելիքի Ալեքսանյանին /Անձնագիր՝ AO0334942, տրված՝ 25․08․2025թ, 016-ի կողմից/ , որդուն՝ Վահան Մելիքի Ալեքսանյանին, /Անձնագիր՝ BA3646709, տրված՝ 19․11․2021թ, 227-ի կողմից/:

      3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար՝ Ա․ Սարիբեկյանին․

      1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նվիրառույի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր.

      2) Սույն որոշումից բխող իրավունքները օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման՝ Նվիրառուների միջոցներով։

       4. Սույնորոշումնուժիմեջէմտնումպաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner