Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 46
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 օգոստոսի 2018 թվականի N 46

<<ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ>> ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՈՐՊԵՍ ՆՎԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 17-ի <<Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն>> ծրագրի շրջանակներում ստեղծված գույքը Հայաստանի Հանրապետության համայնքներին նվիրաբերելու մասին թիվ 572-Ա որոշման և ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի  3-րդ մասի դրույթներով 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է՝

 

        Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքիՍառնաղբյուր գյուղի 859006473 ( ութ հարյուր հիսունինը միլիոն վեց հազար չորս հարյուր յոթանասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ  արժեքով 34211 գծամետր երկարությամբ ջրամատակարարման վերակառուցման համակարգը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղ գյուղի  469511485  (  չորս հարյուր վաթսունինը միլիոն հինգ հարյուր տասնմեկ հազար չորս հարյուր ութսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով 15544 գծամետր երկարությամբ ջրամատակարարման վերակառուցման համակարգ  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ձիթհանքով գյուղի 312697125 (երեք հարյուր տասներկու միլիոն վեց հարյուր իննսունյոթ հազար  մեկ հարյուր քսանհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով 14954 գծամետր երկարությամբ ջրամատակարարման վերակառուցման համակարգը ընդունել որպես նվեր և նշված գույքը ներառել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականություն համարվող գույքի ցանկում:      Եռամսյա ժամկետում ապահովել նշված գույքի

 

նվիրաբերության պայմանագրերի կնքումը և նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացնել Անի համայնքի միջոցների հաշվին:


Կողմ -8

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԿԱՄՍԱՐ

ՂԶՐՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՇԱԲՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՈՒՌՈՒՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԱԳՈՒՆ

ՎԱՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner