Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 34
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնք
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1, 0242- 2-22-37, ani.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2018 թվականի N 34

ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԱԼԻԿ-ՁՈՐԱԿԱՊ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄԻՋՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

             Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և քննարկելով <<Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ>>  ընկերության՝ Երևան-Գյումրի միջպետական կենտրոնական մայրուղու երթևեկությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ-Ձորակապ բնակավայրերի միջով ժամանակավորապես տեղափոխելու վերաբերյալ առաջարկությունը,  առաջնահերթություն համարելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ-Ձորակապ ճանապարհի ինտենսիվ երթևեկման պայմանները, 30 տարվա վաղեմության ասֆալտաշերտի քայքայման վտանգը, շահագործվող տեխնիկան այդ ճանապարհով անցնելու պատճառով երթևեկության հնարավոր խաթարումները, բնակավայրերում բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունը և նշված ճանապարհը <<Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ>>  ընկերության  կողմից վերանորոգման աշխատանքներ կատարելուց հրաժարվելը

 

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է՝

 

Հավանություն չտալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ-Ձորակապ բնակավայրերի միջով անցնող կենտրոնական ճանապարհը <<Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ>>  ընկերության կողմից ժամանակավորապես շահագործելու մասին առաջարկությանը և նոր առաջարկությունների դեպքում հարցը ենթակա է քննարկման:

 


Կողմ -11

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՆԱԻՐԻ

ԱՐՍԵՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԿԱՄՍԱՐ

ՂԶՐՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՆԱՋԱՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՆԻԿՈՅԱՆ ԱՐՄԵՆ

ՇԱԲՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՈՒՌՈՒՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍԱՀԱԿՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱՎԵՆ

ՎԱՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner