Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2018 թվականի բյուջեի հաստատման մասին>> N 3-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Համայնքի բյուջեի վարչական մասի եկամտային մասի 7136 հոդվածի (գույքահարկ փոխադրամիջոցներից) տողի <<59695,4>> թիվը փոխարինել <<56695,4>> թվով:
2.
2. Համայնքի բյուջեի վարչական մասի եկամտային մասի 7422 հոդվածի (աղբահանության վճարներ) տողի <<6000,0>> թիվը փոխարինել <<4000,0>> թվով:
3. Համայնքի բյուջեի վարչական մասի եկամտային մասի 7331 հոդվածի (պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ) (սուբվենցիաներ) տողի <<0>> թիվը փոխարինել <<140.0>> թվով:
4. Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 01, դաս 01( ապարատի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4111(աշխատավարձեր և հավելավճարներ) հոդվածի <<154893.3>> թիվը փոխարինել <<155033.3>> թվով:
5. Գործառական դասակարգման բաժին 10, խումբ 07, դաս 01 ( սոցիալական հատուկ արտոնություններ) ( այլ դասերին չպատկանող )) և տնտեսագիտական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածի << 5600,0>> թիվը փոխարինել<< 8100,0 >>թվով:
6. Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 03, դաս 02 (նավթամթերք և բնական գազ) տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի <<250.0>> թիվը փոխարինել <<750.0>> թվով:
7. Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 05, դաս 01 (արվեստի դպրոցի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4112 (պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<50.0>> թվով, 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի <<2000.0>> թիվը փոխարինել <<1000.0>> թվով :
8. Գործառական դասակարգման բաժին 05, խումբ 01, դաս 01(աղբահանում) և տնտեսագիտական դասակարգման 4264 (տրանսպորտային նյութեր) հոդվածի <<8500.0>> թիվը փոխարինել <<8900.0>> թվով, 4215 (ապահովագրական ծախսեր) հոդվածի <<200.0>> թիվը փոխարինել <<300.0>> թվով:
9. Գործառական դասակարգման բաժին 06, խումբ 04, դաս 01 (փողոցների լուսավորում) և տնտեսագիտական դասակարգման 5134 (նախագծանախահաշվային փասռաթղթերի կազմում) հոդվածի <<1500.0>> թիվը փոխարինել <<1900.0>> թվով:
10. Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 01, դաս 01 (հանգիստ և սպորտ) և տնտեսագիտական դասակարգման 5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածի <<1660.0>> թիվը փոխարինել <<260.0>> թվով:
11. Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 02, դաս 04 (այլ մշակութային կազմակերպություններ ) և տնտեսագիտական դասակարգման 4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածի <<4700.0>> թիվը փոխարինել <<6000.0>> թվով:
12. Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 01, դաս 01 (ապարատի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4111 (աշխատավարձեր և հավելավճարներ) հոդվածի <<155033.3>> թիվը փոխարինել <<145383,3>> թվով, 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածի <<6190.0>> թիվը փոխարինել <<7690.0>> թվով:
13. Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածի <<2625.0>> թիվը փոխարինել <<2925.0>> թվով :
14. Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից <<100.0>> հազար դրամ հատկացնել <<Բագրավանի միջնակարգ դպրոց>>՝ՊՈԱԿ-ին՝ <<Տարեմուտի հանդես>> միջոցառումն իրականացնելու համար:
15.Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածից <<100.0>> հազար դրամ հատկացնել <<Աղինի միջնակարգ դպրոց>>՝ՊՈԱԿ-ին՝ Երևանում կայանալիք տարեմուտի միջոցառմանը մասնակցելու համար: