Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման ու տնօրինման կարգը հաստատելու մասին>> N 912-Ն որոշման 33-րդ, 34-րդ և 35-րդ կետերով. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղ բնակավայրի 17-րդ փողոց 4/1 հասցեում ինքնակամ կառուցված և դրանք օրինական ճանաչված ու նրանց նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված հասարակական նշանակության շենք-շինությունները և նրանց պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարել տվյալ շինությունները կառուցող <<ԴՐՈԲՏԵԽ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համաձայն Հաըաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրիկանացման ու տնօրինման կարգը հաստատելու մասին>> N912 Ն որոշման 35-րդ կետով սահմանված գների։
|