Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 56-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ մասերի և 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին
որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի սեփականությունը հանդիսացող Մարալիկ քաղաքում Երիտասարդականների փողոց 3-րդ նրբանցք 4/1 հասցեում բնակելի կառուցապատման հողամասում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով (կադաստրային ծածկագիր08-003-0026-0222) 0.04 հեկտար հողատարածքը օտարել աճուրդային եղանակով:
2. Հողատարածքի մեկնարկային գին հաստատել հողի կադաստրային արժեքի 100 %-ի չափով՝ 316800 (երեք հարյուր տասնվեց հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ: |