Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 31-ի N 91-Ա որոշման մեջ «0,12962 հեկտար հողամասի մակերեսը» նշվել է սխալ.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 31-ի N 91-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը. ա) Որոշման հիմնական մասում նշված «0,12962 հեկտար հողամասի մակերեսը» փոխարինել «0,128404 հեկտար հողամասի մակերես»
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: