Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 87
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 78-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի   և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և  34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ  մասերի դրույթներով 

  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է 

     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի 2019 թվականի բյուջեի հաստատման մասին>> N 78-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1.      Համայնքի բյուջեի ֆոնդային մասի եկամտային մասի 7332 տողի (Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ  (սուբվենցիաներ))  տողի <<0>> թիվը փոխարինել <<86523,6>> թվով:

2.      Համայնքի բյուջեի վարչական մասի եկամտային մասի 7131 տողի (հողի հարկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար)  տողի <<60 000,0>> թիվը փոխարինել <<57000,0>> թվով:

3.      Համայնքի բյուջեի վարչական մասի եկամտային մասի 7145 տողի (համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական  կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվություն) տողի <<1100,0>> թիվը փոխարինել <<1300,0>> թվով։

4.      Համայնքի բյուջեի վարչական մասի եկամտային մասի (օրենքով սահմանված դեպքերում համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական տուրքի  գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող այլ վճարներ) տողի <<200,0>> թիվը փոխարինել <<700,0>> թվով։

5.       Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 01, դաս 01  (ապարատի պահպանման ծախսեր) և տնտեսագիտական դասակարգման 4111 (աշխատավարձեր և հավելավճարներ) հոդվածի <<137880,0>> թիվը փոխարինել <<127880,0>> թվով, 4112 (պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածի <<5000,0>> թիվը փոխարինել <<7700,0>> թվով, 4212 (էներգետիկ ծառայություններ) հոդվածի <<11000,0>> թիվը փոխարինել <<12200,0>> թվով, 4221 (ներքին գործուղումներ)  հոդվածի <<1800,0>> թիվը փոխարինել <<800,0>> թվով, 4269 (հատուկ նպատակային նյութեր) հոդվածի <<4500,0>> թիվը փոխարինել <<1500,0>> թվով, 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի <<1000,0>> թիվը փոխարինել <<135,0>> թվով, 5113 (շենքերի և շինությունների կապիտալ նորոգում) հոդվածի <<2000,0>> թիվը փոխարինել <<1455,0>> թվով, 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածի <<2076,9>> թիվը փոխարինել <<1749,9>> թվով, 5121 (տրանսպորտային սարքավորումներ)հոդվածի <<0>> թիվը փոխարինել <<150,0>> թվով։

6.      Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 03, դաս 03  (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ և տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի <<1000,0>> թիվը փոխարինել <<0>> թվով, 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածի <<200,0>> թիվը փոխարինել <<0>> թվով:

7.      Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 02, դաս 01  (գյուղատնտեսություն) և տնտեսագիտական դասակարգման 5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածի <<4500,0>> թիվը փոխարինել <<4010,0>> թվով:

8.      Գործառական դասակարգման բաժին 08, խումբ 01, դաս 01 (հանգիստ և սպորտ)    և տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կապիտալ նորոգում) հոդվածի <<2900,0>> թիվը փոխարինել <<9300,0>> թվով, 5134  (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածի <<595,0>> թիվը փոխարինել <<245,0>> թվով ։

9.      Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 01, դաս 01 (նախադպրոցական կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4511 (սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին հոդվածի <<49000,0>> թիվը փոխարինել <<52800,0>> թվով, 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի <<1870,0>> թիվը փոխարինել <<1320,0>> թվով։

10.  Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածի <<500,0>> թիվը փոխարինել <<2000,0>> թվով, 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածի <<1500,0>> թիվը փոխարինել <<0>> թվով, 5134 (նախագծանախահաշվային ծախսեր) հոդվածի <<200,0>> թիվը փոխարինել <<0>> թվով ։

11.  Գործառական դասակարգման բաժին 06, խումբ 04, դաս 01 (փողոցների լուսավորում) և տնտեսագիտական դասակարգման 4212 (էներգետիկ ծառայություններ) հոդվածի <<22700,0>> թիվը փոխարինել <<23000,0>> թվով, 4251 (շենքների և շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածի <<6100,0>> թիվը փոխարինել <<7000,0>> թվով,  5112 (շենքների և շինությունների կառուցում) հոդվածի <<33000,0>> թիվը փոխարինել <<56892,0>> թվով, 5134 (նախագծանախահաշվային ծախսեր) հոդվածի <<3000,0>> թիվը փոխարինել <<2200,0>> թվով ։

12.  Գործառական դասակարգման բաժին 04, խումբ 05, դաս 01 (ճանապարհային տրանսպորտ) և տնտեսագիտական դասակարգման 5111(շենքերի և շինությունների ձեռք բերում) հոդվածի <<1000,0>> թիվը փոխարինել <<0>> թվով, 5112 (շենքների և շինությունների կառուցում) հոդվածի <<29600,0>> թիվը փոխարինել <<68823,6>> թվով,  5113 (շենքների և շինությունների կապիտալ նորոգում) հոդվածի <<33409,5>> թիվը փոխարինել <<32409,5>> թվով, 5121 (տրանսպորտային սարքավորումներ) հոդվածի <<25600,0>> թիվը փոխարինել <<51216,0>> թվով, 5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածի <<3000,0>> թիվը փոխարինել<<2000,0>> թվով, 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածի <<5300,0>> թիվը փոխարինել <<6300,0>> թվով։

13.  Գործառական դասակարգման բաժին 06, խումբ 03, դաս 01 (ջրամատակարարում) և տնտեսագիտական դասակարգման 4213 (կոմունալ ծառայություն) հոդվածի <<500,0>> թիվը փոխարինել <<1300,0>> թվով, 4241 (մասնագիտական ծառայություն) հոդվածի <<1000,0>> թիվը փոխարինել <<200,0>> թվով։

14.  Գործառական դասակարգման բաժին 11, խումբ 01, դաս 02 (պահուստային ֆոնդ) և տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածի <<68,5>> թիվը փոխարինել <<4368,5>> թվով, վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացումներ տտողի <<109635,0>> թիվը փոխարինել <<114003,0>> թվով։

15.  Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 06,  դաս 01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) և տնտեսագիտական դասակարգման 5129 (այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածի <<488,0>> թիվը փոխարինել <<405,0>> թվով։

16.  Գործառական դասակարգման բաժին 06, խումբ 03, դաս 01 (ջրամատակարարում) և տնտեսագիտական դասակարգման 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածի <<200,0>> թիվը փոխարինել <<220,0>> թվով։

17.  Գործառական դասակարգման բաժին 09, խումբ 02, դաս 02 (միջնակարգ ընդհանուր կրթություն) և տնտեսագիտական դասակարգման 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից <<1500,0>> հազար դրամ որպես համայնքային ներդրում հատկացնել <<Հայկական Կարիտաս>>  բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝<<Քարաբերդ գյուղի դպրոցի ճաշարանի վերանորոգում>> ծրագրի իրականացման համար։

18.  Գործառական դասակարգման բաժին 01, խումբ 06, դաս 01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) և տնտեսագիտական դասակարգման 4819 (նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) հոդվածից <<50,0>> հազար դրամ հատկացնել <<Հայաստանի Հանրապետության Պատերազմի, Զինված Ուժերի, Աշխատանքի և Իրավապահ մարմինների վետերանների միավորում >> հասարակական կազմակերպության Անիի մասնաճյուղին։

19.  Գործառական դասակարգման բաժին 06, խումբ 01, դաս 01  (բնակարանային շինարարություն) և տնտեսագիտական դասակարգման 4251 (շենքերի և շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածի <<3500,0>> թիվը փոխարինել <<500,0>> թվով:


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner