Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 188
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 9
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» ՀՀօրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետով և հիմք ընդունելով «Իրավականակտերիմասին» ՀՀօրենքի 27.1-ինհոդվածի 4-րդմասի 1-ին, 2-րդև 3-րդպարբերությունները, «Քաղաքաշինությանմասին» ՀՀօրենքի 13 և 14 հոդվածները և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննությանմասին» ՀՀօրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 3-րդ կետը,

 

 

 

 

1.    Հաստատել «Համայնքում հանրայինբացլսումներիև (կամ) քննարկումներիկազմակերպման ևանցկացման կարգը»՝ համաձայն հավելվածի:

 

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ

 

ԱՎԱԳԱՆՈՒ  2018 ԹՎԱԿԱՆԻ

 

ՀՈՒՆՎԱՐԻ    26-Ի   ԹԻՎ 9–Ն  ՈՐՈՇՄԱՆ

 

 

 

ԿԱՐԳ

 

 

 

ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆԲԱՑԼՍՈՒՄՆԵՐԻԵՎ (ԿԱՄ) ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎԱՆՑԿԱՑՄԱՆ

 

 

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

 

1.   Սույն կարգով կարգավորվում են տեղականինքնակառավարմաննառնչվող՝համայնքիզարգացմանծրագրերիևտարեկանբյուջեի, համայնքիկողմիցմատուցվողհանրայինծառայություններիոլորտներումհամայնքիավագանուևղեկավարիորոշումների, համայնքիգլխավորհատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեությանմիջավայրիծրագրվողփոփոխությունների (այսուհետ` իրավականակտերի), ինչպես նաև համայնքի կառավարմանն ու զարգացմանն առնչվող կարևորագույն նախաձեռնությունների և հարցերի (այսուհետ՝ համայնքային հարցեր) հանրայինբացլսումներիև (կամ) քննարկումների (այսուհետ` հանրայինքննարկումների) կազմակերպման, անցկացման, արդյունքների ամփոփման և համայնքի ավագանուն դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:

 

2.  Հանրային քննարկումների նպատակը իրավականակտերինախագծերի և համայնքային հարցերի մասինշահագրգիռֆիզիկականևիրավաբանականանձանցիրազեկման, ինչպեսնաևնրանցիցկարծիքներիհավաքագրմանաշխատանքներիիրականացումնէ:

 

3.          Հանրայինքննարկումներիհիմնականխնդիրներնեն`

 

1)    քննարկմանդրված նախագծերի կամ հարցերիվերաբերյալհանրայինկարծիքիբացահայտումը, այլընտրանքայինտարբերակների, հնարավործախսերի, օգուտներիևհավանականռիսկերիվերաբերյալտեղեկություններիստացումը. 

 

2)    իրավաստեղծ և համայնքային զարգացման աշխատանքներումհասարակությանմասնակցությանապահովումը:

 

4.    Հանրայինքննարկումների կազմակերպման և իրականացմանսկզբունքներնեն՝

 

1)    մասնակցայնությունը.

 

2)    մատչելիությունը.

 

3)    հրապարակայնությունը.

 

4)    թափանցիկությունը:

 

5.    Հանրային քննարկումները կազմակերպվում և անցկացվում են համայնքի ղեկավարի կողմից տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) նստավայրում կամ համայնքի որևէ ենթակառույցի շենքում կամ համայնքի բացօթյա որևէ տարածքում:

 

6.    Հանրայինքննարկումներիկազմակերպումըևիրականացումըֆինանսավորվումէ համայնքի տվյալտարվաբյուջեից, ինչպեսնաևօրենքովչարգելվածայլաղբյուրներից:

 

7.    Հանրայինքննարկումներիկազմակերպումը և իրականացումը համայնքի ղեկավարըկարողէպատվիրելայլանձանց:

 

 

 

II. ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

 

 

8. Հանրայինքննարկումներինկարողենմասնակցելշահագրգիռ բոլորֆիզիկականևիրավաբանականանձինք: Դրանք բնորոշվում են առավելապես ոչ մասնագիտական ուղղվածությամբ և արտահայտվող բազմաբնույթ կարծիքներով, որոնք խորհրդատվական տեսանկյունից կարող են աչքի չընկնել մասնագիտական բարձր որակով: Այդ իսկ պատճառով հանրային քննարկումները պահանջում են ժամանակի ճիշտ պլանավորում և քննարկումների ընթացքի հմուտ ուղղորդում:

 

9. Համայնքի ղեկավարը կարողէնպատակահարմարհամարելնաև սահմանափակ թվով մասնակիցներով հանրային քննարկումների, ինչպես նաև նախապեսկանխորոշվածշրջանակիանձանցհետ հանդիպումների անցկացումը: Հանդիպումներն անցկացվումեն համապատասխանբնագավառիմասնագետներիև (կամ) այնկողմերիներգրավմամբ, որոնք քննարկման դրված իրավական ակտի նախագծի կամ համայնքային հարցիպոտենցիալհասցեատերերնեն, ևորոնցշահերըկարողեն շոշափվել այդ նախագծով կամ հարցով:

 

10. Հանրայինքննարկումներինմասնագիտականպատշաճմակարդակապահովելու համար դրանց կարող են հրավիրվել նաև համապատասխան բնագավառի պետական կառավարման մարմինների, տեղական և միջազգային կազմակերպություններիներկայացուցիչներ, գիտնականներ, մասնագետներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձիք:

 

11. Եթե հանրային քննարկման ներկայացված իրավական ակտի նախագիծը կամ համայնքային հարցն առնչվում է բազմաբնակավայր համայնքի որոշակի բնակավայրերի հանրային շահերին, համայնքի ղեկավարը հանրային քննարկումներ է կազմակերպում և անցկացնում բոլոր այդ բնակավայրերում: Մասնավորապես, բազմաբնակավայր համայնքի բոլոր բնակավայրերում հանրային քննարկումների կազմակերպումը և անցկացումը պարտադիր է ՀԶՔԾ-ի, համայնքի տարեկան բյուջեի և վերջինիս կատարման տարեկան հաշվետվության նախագծերի հանրային քննարկումների դեպքերում:

 

 

 

III. ՀԱՆՐԱՅԻՆՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

 

 

12. Հանրային քննարկումների վերաբերյալ իրազեկումն իրականացվում է հետևյալ կարգով.

 

1)           հանրային քննարկումների իրականացման օրվանից առնվազն 15 օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է հանրայինքննարկումներիհրավեր, որն իրականացվում է համայնքի ՏԻՄ-երի նստավայրում դա փակցնելու միջոցով, ինչպես նաև այն վայրերում, որոնք հասանելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար՝ առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երեք հարյուր բնակչի համար.

 

2)           հանրայինքննարկումներիհրավերը, համայնքի պաշտոնական ինտերնետային (համացանցային) կայքի առկայության դեպքում, պարտադիր կերպով տեղադրվում է այդ կայքում, ինչպես նաև կարող է տարածվել տեղական զանգվածային լրատվության միջոցներով, տեղական հեռուստատեսությամբ ևժամանակակիցհեռահաղորդակցությանայլմիջոցներով (հեռախոսազանգերով, կարճ հաղորդագրություններով (SMS-երով) և այլն): Հանրայինքննարկումներիիրականացմանժամկետը համայնքի պաշտոնական համացանցային կայքում տեղադրելուց կամ այլ միջոցներով տարածելուց հետոառնվազն 15 օրէ, եթե համայնքի ղեկավարիորոշմամբչիսահմանվելառավելերկարժամկետ:  

 

13. Հանրային քննարկումների հրավերը պետքէպարունակի հստակ և սպառիչ տեղեկություններ հետևյալ հարցերի վերաբերյալ՝

 

1)      հանրային քննարկումներիիրականացմանտեսակը՝ ըստ մասնակիցների շրջանակի.

 

2)      հանրային քննարկումներիիրականացմանվայրը և ամսաթիվը.

 

3)      հանրային քննարկումները սկսելու և ավարտելու ժամկետները.

 

4)      հանրային քննարկումներիթեման.

 

5)      հանրայինքննարկումներինմասնակցելուհամարշահագրգիռանձանցկողմիցներկայացվողդիմումների (եթենմանդիմումներկայացնելը համայնքի ղեկավարնանհրաժեշտէ համարում) ընդունմանվերջնաժամկետը (այն չիկարողպակասլինել, քանհանրայինքննարկումներիհրավերիհրապարակմանպահից 10 օրը):

 

14. Հանրայինքննարկումներիհրավերիհետմեկտեղհրապարակվումէ՝

 

1)      հանրային քննարկումների դրվող նախագիծը կամ հարցը.

 

2)      նախագծի կամ հարցի հիմնավորումը.

 

3)      համայնքի ղեկավարի համապատասխան որոշմամբսահմանվածայլնյութեր:

 

15. Հանրային քննարկումներն իրականացվում են պլանավորման, կազմակերպման և անցկացման փուլերով:

 

16. Հանրայինքննարկումներիպլանավորման, կազմակերպման և անցկացմանհամարշատժամանակևռեսուրսներենպահանջվում՝ քննարկումներիարդյունավետընթացքն ապահովելուհամար: Այսառումով, պետքէհաշվիառնելայնպիսի հանգամանքներ, ինչպիսիքեն՝

 

1)      քննարկումներիանցկացմանվայրի ճիշտ ընտրությունը.

 

2)      քննարկումներիմասնակիցների թվի որոշումը.

 

3)      քննարկումներիձևաչափի ընտրությունը.

 

4)      այլգործոններ, որոնքկարողենազդելքննարկումներիընթացքիվրա:

 

17. Հանրայինքննարկումներըվարողանձըպետքէքաջատեղյակլինիքննարկվող նախագծի կամ հարցիէությանըևկարողանահմտորենկառավարելքննարկումներիընթացքը:

 

18. Հանրային քննարկումներըվարողը համայնքի ղեկավարի կողմից նշանակված ներկայացուցիչնէ: Սակայն,գործնականում, այդ նպատակով կարողէհրավիրվելնաևհամապատասխանբնագավառի այլմասնագետ՝մոդերատոր, որնունի հանրային քննարկումներիընթացքնուղղորդելու համարանհրաժեշտհմտություններ: Ավելին, հասարակականհնչեղությունունեցողառանձիննախագծերի կամ հարցերի հանրային քննարկումների ժամանակ,այլ՝չեզոքանձիներգրավումըքննարկումներիվարմանընթացքին կարողէ անգամօգտակարլինել՝քննարկումներիժամանակ ծագողկոնֆլիկտային տարբեր իրավիճակները կառավարելու և հարթելուհամար:

 

19.  Հանրային քննարկումներն սկսվելուց առաջ համայնքի ղեկավարի ներկայացուցիչըմասնակիցներինտրամադրումէհամապատասխաննյութերքննարկումներիվերաբերյալ, որոնքմինչայդհրապարակվածչենեղել հանրային քննարկումների հրավերի հետ միասին:

 

20. Հանրային քննարկումների ժամանակ համայնքի ղեկավարի ներկայացուցիչը՝

 

1)      նախապեսնշանակվածժամինբացումէ հանրային քննարկումները.

 

2)      ներկայացնումէ հանրային քննարկումների քարտուղարին (աշխատակազմի քարտուղարին կամ նրա կողմից նշանակված աշխատակցին).

 

3)      ներկայացնումէհամապատասխաննախագծի կամ հարցի համառոտնկարագիրը.

 

4)      ներկայացնում է քննարկման դրվող հարցերիշրջանակը:

 

21. Հանրային քննարկումներիմասնակիցները քննարկման դրված նախագծի կամ հարցի վերաբերյալ կարողեն հարցեր ուղղել համայնքի ղեկավարի ներկայացուցչին, իրենց առարկությունները և առաջարկությունները հնչեցնել բանավոր ձևով կամ ներկայացնել հանրային քննարկումների քարտուղարին գրավոր տեսքով, որոնք հնչեցվումեն հանրային քննարկումները վարողի կողմից:

 

22. Համայնքի ղեկավարի ներկայացուցիչը պատասխանում է բարձրացված հարցերին կամ ներկայացնում է իր կարծիքը հանրային քննարկումների մասնակիցների կողմից արված առարկությունների և առաջարկությունների վերաբերյալ:

 

23. Հանրայինքննարկումներիքարտուղարն արձանագրում է քննարկումների ընթացքը, կազմում և ստորագրում էարձանագրությունը:

 

24. Արձանագրությունում նշվում են՝

 

1)      քննարկումներն իրականացնող համայնքի (բազմաբնակավայր համայնքի դեպքում՝ նաև բնակավայրի) անվանումը.

 

2)      քննարկումներիամսաթիվը.

 

3)      քննարկումների թեման.

 

4)      քննարկումներիմասնակիցների առարկությունների և առաջարկություններիամփոփ շարադրանքը:

 

25. Արձանագրությանըկցվում է նաև հանրային քննարկումների մաuնակիցներիցուցակը՝նշելովմասնակցիանունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարըևստորագրությունը:

 

26. Հանրային քննարկումներիմասնակիցներըկարողեն իրենց առարկությունները և առաջարկություններըգրավոր տեսքով ներկայացնել հանրային քննարկումների քարտուղարին նաև հանրային քննարկումների ավարտից հետո 5 օրվա ընթացքում, որոնք կցվումենարձանագրությանը:

 

27. Հանրային քննարկումների արդյունքները ենթակա են ամփոփման:

 

28. Հանրայինքննարկումներիարդյունքում,քննարկմանդրվածհարցերիառնչությամբստացված առարկությունների և առաջարկություններիվերլուծությանևամփոփմանհիմանվրա համայնքի ղեկավարը նախագծում կամ հարցում կատարում էանհրաժեշտլրամշակումներ:

 

29. Հանրայինքննարկումներիավարտիցհետո 15-օրյաժամկետում ՏԻՄ-երի և համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերի վարչական ներկայացուցիչների նստավայրերում փակցնելու միջոցով, ինչպես նաև համայնքիպաշտոնականհամացանցայինկայքում տեղադրվում է՝

 

1)    լրամշակված նախագիծը կամ հարցը,

 

2)    հանրային քննարկումների արդյունքների ամփոփաթերթը:

 

30. Համայնքի տարեկանբյուջեինախագծիհանրայինքննարկումներիարդյունքներովկազմվածամփոփաթերթիևլրամշակված նախագծի՝ վերոնշյալ վայրերում փակցնելու, ինչպես նաև համայնքիպաշտոնականհամացանցայինկայքումտեղադրելուժամկետը սահմանումէ համայնքի ղեկավարը՝ ելնելով համայնքիավագանու կողմիցբյուջետայինքննարկումներիընթացքից:

 

31. Հանրային քննարկումների արդյունքների ամփոփաթերթը կազմվում է ՀՀ կառավարության կողմից ընդունված համապատասխան նորմատիվիրավականակտերովսահմանվածկարգով:

 

32. Ամփոփաթերթում ներառվում են՝

 

1)  առարկությունների և առաջարկությունների հեղինակը (ֆիզիկական անձի անունը, ազգանունը և (կամ) իրավաբանական անձի անվանումը).

 

2)  գրության ամսաթիվը և համարը.

 

3)  առարկությունների և առաջարկությունների ամփոփ բովանդակությունը.

 

4)  համայնքի ղեկավարի եզրակացությունը ստացված առարկությունների և առաջարկությունների վերաբերյալ.

 

5)  նախագծում կամ հարցում կատարված փոփոխությունը և (կամ) լրացումը:

 

33. Ամփոփաթերթումչեն ներառվումտեխնիկականևխմբագրականբնույթի առարկություններըևառաջարկությունները: Նույնական առարկությունների և առաջարկությունների առկայությանդեպքումդրանքկրկնակի չեններառվում:

 

34. Նախագծի կամ հարցի վերաբերյալստացված առարկություններիևառաջարկությունների՝ համայնքի ղեկավարի կողմից ընդունմանդեպքումամփոփաթերթումնշվումէ«ընդունվելէ» բառը: Առարկություններիևառաջարկությունների չընդունմանդեպքումամփոփաթերթումնշվումէ«չիընդունվել» ևտրվումէչընդունմանհիմնավորումը:

 

35. Առարկությունների ևառաջարկություններիմասնակիընդունմանդեպքումնշվումէ«ընդունվելէ մասնակի» ևտրվումէ նախագծի կամ հարցի դրույթիփոփոխության և (կամ) լրացմանբովանդակությունըկամբնույթը:

 

36. Եթե նույն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմիցներկայացվելենմեկից ավելի առարկություններև առաջարկություններ, ապա դրանքխմբավորվումենամփոփաթերթիմիևնույն հատվածումևհամարակալվումեն:

 

Ֆիզիկական կամ իրավաբանական համապատասխան անձից առարկություններևառաջարկություններչլինելուդեպքումնշումէ կատարվում դրանց բացակայությանմասին:

 

37. Հանրայինքննարկումների ժամանակ հանրությանկողմից բանավոր ձևով ներկայացված առարկություններից և առաջարկություններիցամփոփաթերթումներառվումեն միայնընդունվածները՝նշելովհեղինակի անունը, ազգանունը:

 

Անհատներիցստացվածառանցքային ևնույնաբովանդակկարծիքները կարողենընդհանուրգծերով խմբավորվել«Միխումբանձանցկողմիցներկայացված առարկություններև առաջարկություններ» վերտառությամբ:

 

38. Միքանիիրավականակտերինախագծեր կամ հարցեր պարունակողփաթեթիվերաբերյալամփոփաթերթկազմելիս, առարկությունները և առաջարկություններըպետքէամփոփաթերթումխմբավորվենհամապատասխան նախագծի կամ հարցի վերնագրիներքո:

 

39. Հանրային քննարկումների արդյունքների ամփոփաթերթի ձևը սահմանված է հավելված 1-ում:

 

40. Հանրային քննարկումների վերաբերյալ համայնքի ավագանին համապատասխանաբար ստանում է տեղեկատվություն:

 

Հանրային քննարկումների արդյունքներով, համայնքի ղեկավարը կազմում է հանրային քննարկումների վերաբերյալ տեղեկանք, որը համայնքի ավագանու քննարկմանը ներկայացվող իրավական ակտի նախագծին կամ հարցին կից փաստաթղթերից է:

 

41. Հանրային քննարկումների վերաբերյալ տեղեկանքի կազմման և համայնքի ավագանուն ներկայացման նպատակն է հանրայինքննարկումներիվերաբերյալօրենսդրականպահանջների լիարժեք կենսագործումըևհանրայինքննարկումներիարդյունքների վերաբերյալ համայնքի ավագանուն տեղեկատվության տրամադրումը:

 

Իլրումնամփոփաթերթումզետեղվող առարկությունների և առաջարկությունների,հանրային քննարկումների վերաբերյալ տեղեկանքումամփոփկերպովնշվումենբոլորայնառանցքային կարծիքները, առարկությունները և առաջարկությունները, որոնքներկայացվելեն հանրայինքննարկումներիընթացքում:

 

42. Հանրայինքննարկումների վերաբերյալ տեղեկանքըհնարավորությունէտալիս՝

 

1)      արտացոլելուհասարակականտրամադրությունները ևմտահոգությունները.

 

2)      կանխատեսելու իրավական ակտիկենսագործմանպոտենցիալռիսկերը.

 

3)      եզրահանգումներանելուկարգավորմանընտրվածեղանակի նպատակահարմարությանվերաբերյալ.

 

4)      վերահսկելուիրավաստեղծ և համայնքի զարգացման գործընթացներիթափանցիկությանապահովման վերաբերյալօրենսդրականպահանջներիկատարումը.

 

5)      գնահատելուհանրայինքննարկմանհամարընտրվածեղանակիևհանրայինմասնակցությանարդյունավետությունը:

 

43. Տեղեկանքումամփոփկերպովներկայացվումէ իրավականակտինախագծի կամ հարցի վերաբերյալհանրայինքննարկմանը մասնակցածյուրաքանչյուր իրավաբանական անձի  առարկությունների և առաջարկություններիառանցքային բովանդակությունը: Ֆիզիկական անձանցից ստացված նույն առարկություններիևառաջարկություններիպարագայում, դրանքկարողենզետեղվել«Միխումբանձանց առարկություններ և առաջարկություններ»վերտառությամբ՝կրկինմիայնառանցքայինգծերով: Կրկնվող առարկությունները և առաջարկություններըտեղեկանքումզետեղվումեն մեկանգամ:

 

44. ՏԻՄ-երի իրավական ակտի կամ համայնքային հարցի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների մասին տեղեկանքի ձևը սահմանված է հավելված 2-ում:

 

45. Իրավական ակտի կամ համայնքային հարցի նախագծի հանրային քննարկումներում ստացված առարկությունների և առաջարկությունների վերաբերյալ համայնքի ավագանուն տրամադրվող տեղեկատվությունը ներառում է՝

 

1)    հանրային քննարկումների արդյունքների ամփոփաթերթը.

 

2)    հանրային քննարկումների մասին տեղեկանքը:

 

46. Հանրային քննարկումների արդյունքներով, իրավական ակտի կամ հարցի լրամշակված նախագիծն՝ իրեն կից փաստաթղթերով, ներկայացվում է համայնքի ավագանու քննարկմանը և հաստատմանը՝ «Տեղական ինքնակառավարման մասին» և «Իրավականակտերիմասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով:

 

 

 

IV. ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ (ՁԵՎԵՐ)

 

 

 

47. Ստորև թվարկված եղանակներով (ձևերով) կազմակերպվող և անցկացվող հանրայինքննարկումներն իրականացվում են՝ հնարավորինս կիրառելով սույն կարգի III բաժնում բերված  ընթացակարգի դրույթները:

 

48. Իրականացվում են հանրայինքննարկումներ, որոնք կատարվում են համացանցային կայքերի միջոցով:

 

49. Համայնքի պաշտոնական համացանցային կայքի առկայության դեպքում, նախատեսվում է իրավական ակտի նախագծի կամ համայնքային հարցի այդ կայքում պարտադիր տեղադրումը և դրա շուրջ ֆիզիկական և իրավաբանական անձանցից կարծիքների հավաքագրումը:

 

50. Համացանցայինկայքերիմիջոցով հանրայինքննարկումներիանցկացումը,հանրայինքննարկմանայլեղանակների համեմատ,ունիմի շարքառավելություններ, որոնքէլմեծապեսպայմանավորում են դրա նպատակահարմարությունը՝որպեսհանրայինքննարկումների կարևորագույն եղանակի, մասնավորապես՝

 

ա. քննարկումներըժամանակիևտարածությանմեջառավել հասանելիեն հասարակությանլայնխմբերիհամար` նպաստելովառավելմեծթվովանձանց մասնակցություննիրավաստեղծ և համայնքի զարգացման գործընթացներին,

 

բ. այսեղանակովկարծիքներիևհարցադրումներիհավաքագրումընվազ ծախսատարէուժամանակատար:

 

51. Ֆիզիկականևիրավաբանականանձինք համայնքի պաշտոնական համացանցայինկայքումհրապարակված իրավականակտինախագծի կամ համայնքային հարցի վերաբերյալկարողեններկայացնելիրենց առարկությունները և առաջարկությունները` դրանք՝

 

1)      թողնելով համայնքի համացանցայինկայքումհատուկայդնպատակովստեղծվածտեղում.

 

2)      ուղարկելովհամապատասխանէլեկտրոնայինհասցեով.

 

3)      գրավոր ձևով ներկայացնելով համայնքի ղեկավարին։

 

Եթե առարկությունները և առաջարկություններնուղարկվելենէլեկտրոնայինհասցեով, ապա աշխատակազմի քարտուղարը կամ նրա կողմից նշանակված աշխատակիցն անմիջապես, բայցոչուշ, քանմեկաշխատանքայինօրվաընթացքում, հետադարձկապիմիջոցովտեղեկացնումէհամապատասխան առարկություններըևառաջարկություններըստանալումասին:

 

52. Հանրայինքննարկումների իրականացում՝ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ:Հանրայինքննարկումներ կարելի է իրականացնելնաև տեղական հեռուստատեսության, ռադիոյի, տեսակոնֆերանսներիևհեռահաղորդակցությանայլմիջոցներով: Նման եղանակներովհանրայինքննարկումներըհատկապեսնպատակահարմարկարող ենլինել, երբհանրայինքննարկումներինմասնակցությանխոչընդոտէ տարածքայինհասանելիությունը(օրինակ` բազմաբնակավայր համայնքի կենտրոնից հեռու գտնվող բնակավայրերիբնակիչների համար):

 

53. Հեռահաղորդակցությանմիջոցներովհանրայինքննարկումներիմասնակիցները պետքէուղիղեթերումկամայլեղանակներովիրենց առարկություններըև առաջարկություններըներկայացնելուհնարավորությունունենան:

 

54. Հանրայինքննարկումների իրականացում՝ հարցումների միջոցով:Հարցումների միջոցովհանրայինքննարկումներնօգտակարկարողենլինել հատկապես իրավական ակտի նախագծի կամ համայնքային հարցի մշակման նախնական փուլում, երբդեռնախագիծը կամ հարցը գաղափարիփուլումէ, ևհարցումներըթույլկտանպարզելկարգավորմանենթակա ոլորտումառկախնդիրները ևբացերը:

 

Հանրայինքննարկումներիայսեղանակիառանձնահատկություննայնէ, որ աշխատակազմնինքնէառանձնացնումհարցերիայնշրջանակը, որոնքկարողեն կարևոր նշանակությունունենալնախագծի կամ հարցի մշակմանհամար, ևդրանքառաջադրումէ քննարկումներիմասնակիցներին:

 

55. Հարցումներիմիջոցովհանրայինքննարկումներ անցկացնելու պայմանները հետևյալն են.

 

1)                       հարցումներիմիջոցովհանրայինքննարկումներնիրականացվում ենգրավորձևով, սակայն, ըստ հայեցողության, կարողենանցկացվել նաևբանավոր ձևով:

 

2)                       հարցումներիմիջոցովհանրայինքննարկումների իրականացման համարանհրաժեշտէնախապես մշակել հարցաշարեր (գրավոր հարցումների դեպքում՝ հարցաթերթիկներ, իսկբանավորհարցումներիդեպքում՝հարցերիսպառիչ ցանկ):

 

56. Հարցումներիարդյունավետությունըմեծապեսկախվածէ հարցաշարերիկազմման մասնագիտական որակից:

 

57. Կախվածհարցաշարումներկայացվածհարցադրմանբնույթից,կարողէ ակնկալվել՝

 

1)      «այո» կամ«ոչ» կամ «դժվարանում եմ պատասխանել» պատասխան.

 

2)      մասնակցիդիրքորոշման, կարծիքի կամ առաջարկությանշարադրանք:

 

58. Գրավոր ձևով հարցումների դեպքում,հարցաշարերըտարածելուառավելարագ ևքիչծախսատարեղանակէ դրանց տեղադրումը համայնքի պաշտոնական համացանցայինկայքում:

 

59. Գրավորկամ բանավոր ձևով հարցումներըկարողենանցկացվելնաև հանրայինբացլսումների և (կամ)քննարկումների, հանդիպումների ժամանակ:

 

60. Գրավոր կամ բանավոր ձևով հարցումների իրականացման ընթացակարգի հիմնական գործողություններն են՝

 

1)      հարցումն իրականացնող՝ համայնքի ղեկավարի ներկայացուցիչըներկայացնումէհամապատասխաննախագծի կամ հարցի համառոտնկարագիրըևհարցմանենթակահարցերիշրջանակը.

 

2)      հարցմանմասնակիցներնիրենց առարկությունները և առաջարկություններըներկայացնումենհարցումնիրականացնողին.

 

3)      գրավոր ձևովհարցման դեպքումհարցաթերթիկներըկարողենբաժանվել հարցման մասնակիցներին՝վերապահելով նրանց որոշակիժամկետումդրանց պատասխաններներկայացնելուհնարավորություն: Այսդեպքում հարցումնիրականացնողըպետքէհստակնշիլրացված հարցաթերթիկները նրան փոխանցելուկարգըևժամկետը.

 

4)      հարցումն իրականացնողը կազմում և ստորագրում է հարցումներիվերաբերյալարձանագրություն:

 

61. Արձանագրությունում նշվումեն՝

 

1)    հարցումներն իրականացնող համայնքի (բազմաբնակավայր համայնքի դեպքում՝ նաև բնակավայրի) անվանումը.

 

2)    հարցումներիամսաթիվը.

 

3)    հարցումների թեման.

 

4)    հարցումների մասնակիցների առարկությունները և առաջարկություններնամփոփ ձևով:

 

62. Հարցման ընթացքում մասնակիցների կողմից գրավոր ձևով ներկայացված առարկությունները և առաջարկություններըկցվումենարձանագրությանը:

 

 

 

V. ՀԱՆՐԱՅԻՆՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՅԼ ԿԱՐԳԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄԸ

 

 

 

63. Համայնքիգլխավորհատակագծի, քաղաքաշինական, կենսագործունեությանմիջավայրիծրագրվողփոփոխություններիհանրայինքննարկումների կազմակերպումը և անցկացումը, դրանցվերաբերյալ առարկությունների և առաջարկություններիընդունումըևներկայացումընախաձեռնություններիևնախագծերիհեղինակներին իրականացվում է ՀՀկառավարության 1998թ. հոկտեմբերի 28-ի № 660 որոշմամբ սահմանված կարգով՝ համաձայն «Քաղաքաշինությանմասին» ՀՀօրենքի 13 և 14-րդ հոդվածների պահանջների:

 

64. Շրջակամիջավայրիվրաազդեցությանգնահատմանևփորձաքննությանհանրայինծանուցման, քննարկումների կազմակերպումը և անցկացումը, դրանցվերաբերյալ առարկությունների և առաջարկություններիընդունումըևներկայացումընախաձեռնություններիևնախագծերիհեղինակներին իրականացվում է ՀՀկառավարության2014թ. նոյեմբերի 19-ի № 1325-Նորոշմամբ սահմանված կարգով՝ համաձայն «Շրջակամիջավայրիվրաազդեցությանգնահատմանևփորձաքննությանմասին» ՀՀօրենքի 26-րդհոդվածի 9-րդմասի պահանջների:

 

 

 

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner