Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 8
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  21-րդ  կետի  դրույթով և հիմք ընդունելով <<Անի տեքստիլ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վալերի Մանուկյանի  2020 թվականի հունվարի 16-ի  դիմումը.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին որոշում է.

 

1.      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համանքի սեփականություն հանդիսացող, Շիրակավան բնակավայրի  վարչական շենքի երկրորդ մասնաշենքը` /որը չի օգտագործվում և չկա բավարար պայմաններ/` նկուղով` 256,01 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով և վարչական շենքի առաջին մասնաշենքի առաջին հարկից 32,94 քառակուսի մետր, ընդամենը`288,95 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքը անհատույց, տաս տարի ժամկետով օգտագործման տրամադրել  <<Անի տեքստիլ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` կարի արտադրամաս բացելու նպատակով:

2.      Առաջարկել <<Անի տեքստիլ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` շենքային պայմանների պահպանման և բարելավման նպատակով ապահովել ներդրումներ:

3.      Սահմանել, որ տարածքի անհատույց օգտագործման պայմաններն ու պահանջները կարգավորվում են պայմանագրով: 


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner