Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գևորգ Աղաջանի Պապոյանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարին ներկայացված 2024 թվականի ապրիլի 11-ի դիմումը: Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ջրափի բնակավայրի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 30․05․1991 թվականի թիվ 3 որոշումից քաղվածքը և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Ջրափի բնակավայրի, 1-ին փողոց թիվ 25 հասցեում գտնվող փաստացի 0․10164 հեկտար հողամասում առկա բնակելի նպատակային նշանակության բնակելի տունը, անասնաշենքը, օժանդակ շինությունը, պատը կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-098-0012-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասով.
1. Վերականգնել գույքային իրավունքները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Անի համայնքի, Ջրափի բնակավայրի 1-ին փողոց, թիվ 25 հասցեում գտնվող 08-098-0012-0008 կադաստրային ծածկագրով 0,10164 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և նրանում առկա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի նպատակային նշանակության բնակելի տան, անասնաշենքի, օժանդակ շինության և պատի նկատմամբ ճանաչել՝ Գևորգ Աղաջանի Պապոյանի /ծնված 02․05․1959 թվականին, նույնականացման քարտ՝ 003703600 տրված 27.11.2014 թվականին, 022-ի կողմից/, Հարություն Գևորգի Պապոյանի/ծնված 07․11․1982 թվականին, նույնականացման քարտ՝ 005331566, տրված 29․08․2014 թվականին 022-ի կողմից/, Արուսյակ Սերյոժայի Պապոյանի /ծնված 05․09․1960 թվականին, նույնականացման քարտ՝ 003511227, տրված 16․02․2015 թվականին, 022-ի կողմից/, Համբարձում Գևորգի Պապոյանի /ծնված 31․01․1985 թվականին, նույնականացման քարտ՝ 013321252, տրված 05․08․2022 թվականին, 022-ի կողմից/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
2. Հողամասի սահմանները որոշվում են համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
3․ Հողամասում առկա 2001 թվականի մայիսի 15-ից հետո ինքնակամ կառուցված շինությունները ենթակա չեն օրինականացման, քանի որ չեն հաշվառվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ինքնակամ կառույցները հաշվառելու ժամկետներում։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներին սույն որոշման մասին պատշաճ ծանուցման պահից։