Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Անիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 74
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Անի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ /ԲՆԱԿԱՎԱՅՐ` ԲԱԳՐԱՎԱՆ/, ՔԱՂԱՔԱՑԻ` ՎԱՐԴԱՆ ԴՎԻՆԻ ԳՈՄՑՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 08-022-0159-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 20.30045 ՀԵԿՏԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԱՐՈՏ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 7-րդ հոդվածի 8-րդ մասի, 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելովքաղաքացի Վարդան Դվինի Գոմցյանի /հետագայում` քաղաքացի/ 2021 թվականի օգոստոսի  9-ի հայտը՝ քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող 08-022-0159-0006 կադաստրային ծածկագրով 20.30045 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտ հողատեսքի  հողամասում /վկայական N 29072021-08-0043/ Եվրո չափանիշներին համապատասխան 1600 գլուխ խոշոր եղջերավոր գյուղատնտեսական կենդանիների, որից 1200-ը կով, հզորության կաթնապրանքային ֆերմա /անասնապահական համալիր/ կառուցելու վերաբերյալ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի միավորված համայնքի ներքին ենթագոտու սահմանամերձ բնակավայրերի սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրի իրականացման կարևորությունը, ինչպես նաև շուրջ 350 նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությունը,

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանին

 որոշում է

 . Հայաստանի ՀանրապետությանԱնի համայնքի Բագրավան բնակավայրի տարածքում գտնվող, քաղաքացի` Վարդան Դվինի Գոմցյանին սեփականության իրավունքով պատկանող 08-022-0159-0006 կադաստրային ծածկագրով 20.30045 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտ հողատեսքի  հողամասի /վկայական N 29072021-08-0043/ նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման  և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակություն՝ այդ հողամասում քաղաքացու կողմից գյուղատնտեսական արտադրական նշանակության կաթնապրանքային ֆերմա /անասնապահական համալիր/ կառուցելու համար։

2. ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզի Անի համայնքի ղեկավար ԱԳևորգյանին.

1) Սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությամբ պայմանավորված, պարտավորեցնել քաղաքացուն հողամասի նկատմամբ իրավունքներն ենթարկելու պետական գրանցման,

2) Սույն որոշմամբ նախատեսված հողամասինպատակայիննշանակությանփոփոխություննարտացոլելհամայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:

3) Ապահովել կաթնապրանքային ֆերմայի /անասնապահական համալիր/ կառուցապատմանգործառույթներիիրականացումը Հայաստանի Հանրապետությանօրենսդրությանևնորմատիվատեխնիկականփաստաթղթերիպահանջներինհամապատասխան:

3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համարել փոփոխված` ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզի Անի համայնքի ղեկավարի կողմից ՀայաստանիՀանրապետության օրենսդրությամբսահմանվածկարգովտվյալ հողամասի կառուցապատման ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո:


ՔԱՂԱՔԱՊԵՏ                       
ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(684.24 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, Անի համայնք, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
0242- 2-22-37
ani.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50840903@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner